Ուսուցչուհու հետ կապված հերթական սեքս-սկանդալը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում։ 18-ամյա աշակերտը պատմել է,որ սեքսուալ հարաբերություններ մեջ է եղել 32-ամյա ամուսնացած ուսուցչուհու՝ Ֆիոնա Վիոտիի հետ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ նա Ֆիոնայի զոհը դարձած 5 աշակերտներից մեկն է։ Սակայն հետաքննությունն այդպես էլ չի կարողացել պարզել, թե ուսուցչուհին ում է ուղարկել ինտիմ լուսանկարները և տեսանյութերը,, քանի որ մնացած 4 սիրեկանները որոշել են բողոք չներկայացնել։
Հետաքննությունը սկսվելուն պես Ֆիոնան աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել։ Քոլեջի հայտարարության մեջ նշվում է, հետաքննության ընթանալու ժամանակ ուսուցչուհին արդեն հեռացել էր աշխատանքից և այդ պատճառով նրա նկատմամբ ոչ մի կարգապահական տույժ չի կիրառվելու։