ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում բժիշկները շփոթել են պացիենտներին եւ երիկամը փոխպատվաստել մեկ այլ մարդու:

ABC-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին 51-ամյա ամերիկացուն դոնորական երիկամ են փոխպատվաստել: Ավելի ուշ պարզվել է, որ պացիենտներին շփոթել են. օրգանը նախատեսված է եղել այլ մարդու համար, որը նույն անունն ու տարիքն է ունեցել, ինչ տվյալ պացիենտը:

Բուժհաստատությունում հայտնել են սխալի մասին:

Պացիենտին, որին պետք է փոխպատվաստեին, հաջողությամբ վիրահատել են 6 օր անց:

Հիվանդանոցի ղեկավարությունը խոստովանել է սխալն ու նշել, որ միջոցներ է ձեռնարկում հետագայում նման դեպքերից խուսափելու համար:

med.news.am