Խոյ

Շփվողականությունը և ընդհանուր ակտիվությունը ժամանակավորապես նվազում են: Անհրաժեշտ մարդիկ կարող է անհետանան տեսադաշտից: Եթե ձեր բիզնեսը հիմնված է շփման և դինամիկայի վրա, այսօր կարելի է դադար վերցնել, այլապես առաջընթացը շատ փոքր կլինի, բացառված չէ նաև ամբողջական լճացումը: Օրը կարելի է անցկացնել տանը կամ ամառանոցում: Որոշ Խոյեր չափազանց դյուրագրգիռ կլինեն, կարող են շատ սուր արձագանքել տնային չնչին վեճերին և մտերիմների պահվածքին: Այդ դեպքում ճիշտ է տանը ունենալ սեփական անկյունը' անհասանելի բոլորին:

Ցուլ

Այսօր չարժե ծրագրել ուղևորություններ, երկար զբոսանքներ, պատասխանատու աշխատանք, տեխնիկայի, սարքերի, նյութերի հետ կապված բարդ գործողություններ: Աշխարհի հետ կապը կարող է սահմանափակվել առօրյա շրջապատի կամ պատահական մարդկանց հետ շփմամբ: Հոգնած Ցուլերն այս օրերը կարող են օգտագործել լիարժեք հանգստի համար: Եթե չեք բողոքում էներգիայի պակասից, նախընտրե՛ք ընտանիքի, երեխաների, տնտեսության հետ կապված հոգսերը կամ պատրաստվե՛ք առաջիկա հանգստյան օրերին:

Երկվորյակ

Իրադրության կտրուկ փոփոխությունը քիչ հավանական է: Հիանալի օր է այն Երկվորյակների համար, ովքեր ուժասպառ են առօրյայից և երազում են գոնե մեկ օր լիարժեք հանգստի մասին: Եթե հենց դա է ձեր գլխավոր ցանկությունը, նվազագույնի հասցրե՛ք հոգսերը և ժամանակավորապես փակվե՛ք բոլոր շփումներից: Օգտագործե՛ք ամառանոց գնալու հնարավորությունը, այցելե՛ք հին ընկերներին կամ մերձավոր ազգականներին: Ավելի շատ օգտագործե՛ք բնական սնունդ և տնական ուտեստներ: Ակտիվ և շարժուն Երկվորյակներին աստղերը նոր բացահայտումներ չեն խոստանում:

Խեցգետին

Խեցգետինները կարող են վստահել իրենց հոտառությանը: Ընտրե՛ք ձեր պատկերացրած հարմարավետությունը: Կրե՛ք հարմար հագուստ և կոշիկ, ուտելիք և ըմպելիք ընտրելու հարցում լսե՛ք օրգանիզմի ազդանշանները: Գնե՛ք անհրաժեշտ մանրուքները: Հոգևոր հավասարակշռությանը կօգնի ընտանի կենդանիների հետ շփումը: Այսօր մի՛ տարվեք աշխատատար զբաղմունքներով: Չարժե լուրջ վերակառուցման ենթարկել բիզնեսը, ընկնել կասկածելի արկածների հետևից:

Առյուծ

Հարմար պահ է միայնության համար: Շփվող Առյուծներին խորհուրդ է տրվում սահմանափակվել մտերիմների հետ շփմամբ: Շատ ջանք մի՛ թափեք արտաքին փայլի համար, քանզի ձեր թատրոնի հանդիսատեսը, հավանաբար, միայն ինքներդ կլինեք: Կին Առյուծներին խորհուրդ չի տրվում ակտիվորեն օգտվել կոսմետիկայից, ավելի լավ է թողնեք, որ մաշկը հանգստանա: Վատ օր չէ առօրյա հոգսերի, սովոր զբաղմունքների համար:
Կույս

Գործերում արագ առաջընթացը կասկածելի է: Արժե հետաձգել կարևոր ուղևորությունները, ակտիվ գործնական նամակագրությունը, խորհրդակցությունը, գործատուի հետ զրույցը: Խելամիտ չէ շտապել պատասխանատու որոշումներ ընդունելիս' ինչպես մասնագիտական ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Զբաղմունքներն ընտրե՛ք' իրադրությունից և տրամադրությունից ելնելով: Լավ օր է այն Կույսերի համար, ովքեր սիրում են իրենց տունը, պատրաստ են յուրաքանչյուր ազատ րոպե անցկացնել մտերիմների հետ: Եթե ընտանիքում այժմ ըմբռնում չեք գտնում, փորձե՛ք ձեր հոգին բացել հին ընկերներից մեկին:

Լավ օր է, եթե ձեզանից կամ ուրիշներից չափից դուրս շատ բան չեք սպասում: Կարելի է ամրացնել նախօրեին ստացած արդյունքը, հարմարվել նոր տեղանքին, գտնել ձեզ հետաքրքրող ծրագրերում, սցենարներում, հարաբերություններում ոչ ակնհայտ նրբությունները: Եթե գտել եք ձեզ սազական անհատական ոճը և վստահ եք, որ չեք փոխի ձեր որոշումը, այսօր կարելի է ընտրել անհրաժեշտ աքսեսուարները, որոնք հաջողությամբ կլրացնեն ձեր ստեղծած կերպարը: Չարժե այսօր աշխատանքային նոր ծրագրեր մշակել, քանզի լավագույն տարբերակները կարող եք թերագնահատել կամ բաց թողնել:

Կարիճ

Կարիճները կարող են ոչ մի տեղ չշտապել և վայելել իրենց ներաշխարհում հաստատված հավասարակշռությունը: Ներդաշնակ զգացմունքային ֆոնը թույլ չի, որ բացասական ներապրումները փչացնեն ձեր տրամադրությունը: Լավ օր է արվեստի մարդկանց համար: Նրանց հաճույք կպատճառի ստեղծագործական ընթացքը: Հիանալի օրեր են, եթե գտնվում եք հանգստում: Նոր վայրերում ձեզ կզգաք գրեթե այնպես, ինչպես տանը: Չարժե փոխել նախօրեին կայացրած որոշումները, քանի որ դրանք, ամենայն հավանականության, ինտուիտիվ առումով ճիշտ են:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարիք ունեն անձնական տարածքի' կենցաղային կամ հոգեբանական: Մտահոգությունները պահպանում են ինտիմ բնույթը, պահանջում են լռություն և միայնություն: Չարժե բացել հոգին անծանոթ մարդկանց կամ նրանց, ովքեր ունակ չեն գնահատելու ձեր զգացմունքները: Օրը թույլ է տալիս խորասուզվել հիշողություններում, գտնել իրադարձությունների արմատը, ավելի լավ է հասկանալ ձեր կամ ուրիշի էմոցիոնալ վիճակը, գործողությունների թաքնված դրդապատճառները: Խորհուրդ է տրվում հրաժարվել ցանկացած տիպի բանավեճից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում փորձել ղեկավարել իրադարձությունները և հարաբերությունները: Որոշիչ գործոնը կլինի ոչ թե ձեր կամքը, այլ զուգընկերոջ տվյալ պահի տրամադրությունը: Հնարավոր է, որ նա ցանկանա ձեզ ևս մեկ գաղտնիք վստահել: Վերահսկողության և քննադատության բնական հակումն այսօր ավելի լավ է կենտրոնացնել ձեզ վրա, որպեսզի զսպեք սեփական զգացմունքները: Դա հատկապես կարևոր է մշտական միության դեպքում: Եթե ցանկանում եք այն երկար պահպանել, չարժե հանդես գալ վերահսկչի, առաջնորդի կամ բռնակալի դերում:

Ջրհոս

Լավագույն պահը չէ լարված գործունեության համար, հատկապես' ինտելեկտուալ: Կարելի է ժամանակավորապես հանգիստ տալ ռացիոնալ մտածողությանը և ապավինել զգացմունքներին, սովորություններին, երազներին: Ցանկալի չէ զբաղվել տվյալների համակարգմամբ, վերլուծական աշխատանքով, հաշվարկներով: Ղեկավար Ջրհոսներին խորհուրդ չի տրվում շատ խիստ վերահսկել ենթականերին, նրանցից պահանջել կանոնների և ժամկետների հստակ պահպանում:

Ձկներ

Ձկների համար առաջնայնությունը պահպանում է կենցաղի հոգեբանական և հոգևոր ասպեկտը: Ներքին ներդաշանակությունը կտարածվի նաև պահվածքի վրա: Հոգևոր հավասարակշռությունը պահպանել կօգնի հաճելի ծանոթ մթնոլորտը, շտապողականության, վեճերի, աղմուկի և այլ նյարդայնացնող գործոնների բացակայությունը: Եթե տիպիկ Ձուկ չեք և պրագմատիստ եք, ձեզ համար ծայրահեղ կարևոր կլինի սովորական հանգիստը: Հնարավոր է, որ ինչ-որ գրավիչ բան գտնեք լիակատար միայնության մեջ:

Աղբյուրը՝ Armlur.am