Մոդել Դեմի Ռոուզը, որը հայտնի է նաեւ որպես բրիտանացի Քարդաշյան, Թաիլանդում անցկացրած հանգստից անկեղծ լուսանկարներ է ցուցադրել: Կադրերը հայտնվել են աստղի Instagram-ի պաշտոնական էջում եւ առաջացրել՝ մոդելի երկրպագուների ոչ միանշանակ արձագանքները:

Առաջին կադրում Ռոուզը ցնցուղ է ընդունում հեքիաթային մայրամուտի ֆոնի վրա: Մոդելը ձեռքերով կոկիկ գրկել է փարթամ կուրծքը, ինչն էլ այն շատ սեքսուալ է դարձրել:

Մեկ այլ լուսանկարում Ռոուզը նկարահանվել է միկրո-բիկինիով եւ առանց կրծկալի, պառկած է որովայնի վրա, ցածր հյուսված մահճակալի վրա: Աստղի կողքին մրգերով լի բաժակ է։

 

Թաիլանդով ճամփորդելիս արված մոդելի լուսանկարներից մեկը վիճաբանություններ է առաջացրել աստղի երկրպագուների շրջանում։  Ծովի գեղեցիկ ֆոնով կադրում Ռոուզը մեջքով կանգնած է տեսախցիկին։ Օգտատերերը նշել են, որ մոդելի հետույքը ոտքերի համեմատ անբնական մեծ տեսք ունի։  Օգտատերերից մեկը նշել է, որ Ռոուզը պետք է դադարի «ճարպը լցնել այդ հատվածում», քանզի այն արդեն անբնական տեսք ունի: