Արգենտինայի բնակչուհի Ֆլորենսիա Լոբոն տուն է տարել երկու լքված կատուների և սկսել է խնամել: Կենդանիներից մեկը շուտով սատկել է: Երկրորդը, որին Ֆլորենսիան անվանել է Տիտո, արագ հարմարվել և ընկերացել է նրա հետ:
Երկու ամիս անց Լոբոն անասնաբույժի մոտ հետազոտման է տարել իր ընտանի կենդանուն: Նա զարմացել է՝ տեսնելով Տիտոյին, և ասել է, որ դա տնային կատու չէ: Պարզվել է, որ փոքրիկ կենդանին պումայի ձագ է։
Ֆլորենսիան ստիպված է եղել բաժանվել իր սիրելի կենդանուց: Անասնաբույժը խորհուրդ է տվել նրան չփորձել տնային կենդանի դարձնել վայրի գազանին:
Ըստ Inside Edition-ի՝ նա կենդանուն հանձնել է արգելոցի աշխատակիցներին, որոնք Տիտոյին կպատրաստեն վայրի բնության մեջ կյանքի համար: