Շատ տղամարդիկ հայացքով քեզ սկանավորում են ավելի շուտ, քան կմոտենան: 

Տղամարդիկ ծանոթանալիս ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում: 

Կազմվածքի

Գաղտնիք չէ, որ տղամարդիկ աչքերով են սիրում: Իսկ  «իդեալական կազմվածքի» մասին մեր պատկերացումները հաճախ չեն համընկնում տղամարդկանց կարծիքների հետ: Դրա համար էլ թող կորեն կազմվածքի հետ կապված բոլոր բարդույթները: Չէ՞ որ ինչ-որ տեղ կա տղամարդ, որն ի վիճակի է ըստ արժանվույն գնահատել ձեր փարթամ ուրվագծերը ու միաժամանակ հարուստ ներքին աշխարհը: 

Ձեռքեր

Տղամարդիկ ուշադիր ուսումնասիրում են կանանց ձեռքերը նշանադրության մատանու  առումով:  Եթե բոլոր մատները տեղում են, բայց մատանի չկա, դա հաջողություն է:   Դե իհարկե տղամարդու համար է հաջողություն: Որովհետեւ հիմա նա հաստատ կանգ չի առնի եւ անպայման կփորձի ծանոթանալ քեզ հետ: 

Իմիջիայլոց, չի կարելի մոռանալ, որ կանացի ձեռքերը պիտի խնամված լինեն: Քչերն են մեզ ասում եղունգների վրա գունավոր լաքի կարեւորության մասին, բայց այ՝ քնքուշ  մաշկը եւ հարթ եղունգները պարտադիր են:  

Կուրծքը

Փոքրի՞կ, թե մեծ

Ո՞վ կհասկանա այդ տղամարդկանց:  Բայց կնոջ կրծքի գնահատականը ասես տղամարդկանց ԴՆԹ-ի մեջ լինի. նրանք ուղղակի ուզում են տեսնել դա, իսկ ավելի լավ կլինի՝ ձեռք տալ:  Երբեմն տղամարդիկ իրենք չեն կարողանում հասկանալ, թե նրանք կրծքի ինչ  չափ են ուզում տեսնել:  

Դեմքը

«Դեմքի» գործոնի համար պատասխանատու է միանգամից մի քանի բաղադրիչ.   դիմահարդարումը, դիմախաղերը, տրամադրությունը: Տղամարդկանց խոստովանությամբ, դեմքը առանցքային դերերից մեկն է խաղում: Ճիշտ է, մենք գիտենք այդ սուրբ ճշմարտությունը, դրա համար էլ ժամերով կարող ենք գեղեցիկ դիմահարդարում անել եւ տոննաներով դիմահարդարման միջոցներ լցնել մեր դեմքին: 

Հետույքը

Գեղեցիկ հետույքը շատ տղամարդկանց երազանքների սահմանն է:  Գրեթե բոլոր հարցվածները միակարծիք են, որ շքեղ, կլորիկ  եւ մարզական հետույքը կարող է վերացնել վատ տրամադրությունը,  ամուսնացած լինելու փաստը կամ անհաջող դիմահարդարումը: Բայց պետք է հիշեցնել. բոլոր այդ տղամարդիկ մարզական հետաքրքրություն ունեն եւ չեն ուզում ներթափանցել քո խելքի, բնավորության  եւ հումորի զգացման գրավչությունների մեջ: 

Մազեր

Եվ տղամարդիկ միաձայն բացականչեցին, որ խոսքը ոչ թե մազերի գույնն է,  այլ՝ վիճակը. կեղտոտ մազերը չեն զարդարում ոչ մի, նույնիսկ ամենագեղեցիկ աղջկան: 

Ժպիտը եւ հայացքը

Սովորական հոգեբանություն է. ընկերությունը սկսվում է ժպիտից:  Եթե դու ժպտացել ես տղային, որն արդեն ուշադիր հետեւում է քեզ, նա քո ժպիտը որպես գործողության կոչ կընկալի:  

Շրջապատը

Իրոք, ավելի հեշտ է ծանոթանալ այն աղջկա հետ, որը մենակ է զբոսնում կամ երկու-երեք ընկերուհու ընկերակցությամբ:  Իսկ երիտասարդ (նույնիսկ ամենագրավիչ!)  մայրիկին կամ աղջկան, որը հենված է տղամարդու  թեւին, մյուս տղամարդիկ ջանասիրաբար շրջանցում են:  

Հագուստը

Եվ ընդհանրապես, քո կերպարը: Շատ տղամարդիկ խոստովանել են, որ իրենց գլխում արդեն ձեւավորվել է գրավիչ աղջկա կերպարը եւ իրենք պատրաստ են  «փորձարկում անել» եւ ծանոթանալ գոթ-աղջկա կամ էլ այնպիսինի հետ, որը շատ հեռու է իդեալից: Ոմանք ուզում են ծանոթանալ այնպիսի աղջկա հետ, որն իր մեջ համադրում է խստությունը եւ սեքսուալությունը  (ուսուցչուհու կերպա՞ր), ուրիշները՝ մարզական աղջկա հետ, իսկ ինչ-որ մեկը հենց բայքերուհու հետ կծանոթանար:  Մի խոսքով, ամեն ինչ կախված է տղամարդու կենսաոճից:  

Տրամադրությունը

Ուրախ, ժպտուն. տղամարդիկ մոտավորապես այսպես են նկարագրում ծանոթության համար «իդեալական տրամադրությունը»: Բայց մենք գիտենք, թե ոտքերը որտեղից են աճում. տղամարդիկ խոստովանել են, որ աղետալիության աստիճան վախենում են մռայլ կամ տխուր աղջկա մերժումից:   Հենց դրա համար էլ ավելի դրական աղջիկների շրջապատից են ընտրում իրենց զոհին:

Կոշիկը

Այո... Ասելու բան էլ չկա: Նախ մենք ինքներս սիրում ենք գեղեցիկ կոշիկ, իսկ հետո, եթե տղամարդը կարող է գնահատել կոշիկի մեջ մեր արած ներդրումները, դա ուղղակի տոնի պես բան է:  Ուրեմն նա դեմ չի լինի, եթե մենք աշխատավարձի կեսը ծախսենք նոր, լրիվ անհարմար կոշիկների վրա: Վայ, ինչ եմ ասում՝ մենք: Ախր դեռ ծանոթ չենք: