Ռուսաստանում հայտնի երգիչ Արտյոմ Կաչերը «Ոսկե գրամոֆոն 2019» արձանիկ է ստացել Artik&Asti-ի հետ «Грустный дэнс» կոմպոզիցիայի համար։ Instagram-յան էջում երգիչը հայտնել է, որ արձանիկն անպայման Վլադիկավկազ կտանի եւ այն կնվիրի իր պատմական հայրենիքին։ Հայտնի կոմպոզիցիան բացարձակ ռեկորդ է գրանցել «Ռուսկոե ռադիո»-ի պատմության ընթացքում հիթ-շքերթում շաբաթների քանակով։
«Շնորհակալություն բոլորին։ Ցանկանում եմ անկեղծ սրտով այս մրցանակը նվիրել իմ հայրենի Օսեթիային՝ վայր, ուր ես ծնվել եմ եւ հայրենի Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին։ Սա առաջին եւ միակ «Ոսկե գրամոֆոնն» է իմ փոքր, բայց լավագույն հանրապետության պատմության ընթացքում, եւ ես անսահման երջանիկ կլինեմ այն մոտակա ժամակահատվածում տուն՝ Վլադիկավկազ տանել եւ այս ուրախությունը կիսել իմ ընտանիքի հետ։ Դեռ փոքր տարիքում հարազատ Վլադիկավկազում ես ամեն տարի ընտանիքիս շրջապատում նայում էի այս կուլտային մրցանակաբաշխությունը եւ մեկնելով Մոսկվա՝ ցանկանում էի մի օր այսպիսի արձանիկ ստանալ։ Եվ ահա մի քանի տարի անց այդ փոքրիկ տղայի երազանքը երկար ճանապարհի միջոցով իրականացավ»,- իր միկրոբլոգում գրել է արտիստը։
Նա հաղթանակի համար շնորհակալություն է հայտնել իր պրոդյուսերին, ծնողներին ու քրոջը։