Վերջերս բանտից ազատված Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պարտավորվել է պայքարել իշխանությունների եւ իրեն անարդարացիորեն բանտարկած ուժերի դեմ՝ խոստանալով «նրանց կյանքը դժոխքի վերածել», հայտնում է Associated Press-ը:

«Նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում 74-ամյա կրքոտ մարդու հետ դեմ առ դեմ բախվելը»,- հայտարարել է դա Սիլվան:

Հիշեցնենք, որ Լուլա դա Սիլվան Բրազիլիայի նախագահն է եղել 2003-2010 թվականներին՝ դառնալով աշխարհի ամենահանրահայտ քաղաքական գործիչներից մեկը, սակայն նրան պաշտոնից հանեցին՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ:

Ինքը՝ դա Սիլվան հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: