1. Նրանք այլեւս խոսելու թեմա չունեն: Ոչ թե քեզ հետ, այլ առհասարակ: Մարդիկ չեն կարող խոսել այն թեմաներով, որոնք իրենց հետաքրքրությունների շրջանակում չեն: Եթե չեք հավատում՝ փորձեք ինչ-որ ձեւով խոսակցություն զարգացնել ասենք բջջային պլատֆորմաներ մշակողների շրջապատում, ընդ որում այնպես, որ նրանք տարակուսած ձեզ չնայեն, ասես դուք 2015 թ. Internet Explorer բրաուզեր օգտագործող արտասովոր արարած եք: Նկատի ունեմ, որ ոմանց հետաքրքրությունների շրջանակում առաջին տեղերը ոչ թե ամուսնությունն ու երեխաներն են զբաղեցնում, այլ բոլորովին այլ բաներ: Օրինակ՝ ճամփորդությունները, կինոն, գրքերը, փոքր բիզնեսի զարգացման սկզբունքները կամ մինուս քսան ջերմաստիճանում ալոե աճեցնելու ձեւերը: Իսկ մյուսների հետաքրքրությունների շրջանակն այնքան նեղ է, որ սահմանափակվում է միայն «ընտանիք» ու «տուն» հասկացություններով ու եթե նրանց հետ խոսեք Արկտիկայում աճող ալոեի մասին, նրանք ձեզ ասելիք չեն ունեն ա, քանի որ պարզապես ոչինչ չեն հասկանում բույսերից: Սարսափելի ոչինչ չկա: Նման իրավիճակում ձեզանից պահանջվում է ընդամենը ուսերը թոթվել ու գտնել զրուցակցի, որի հետ հետաքրքիր կլինի զրուցել:

2. Դա պարծենալու առիթ է: Նոր մատանի, մեքենա, մազերի նոր գույն, նոր հետաքրքիր աշխատանք, սոցիալական նոր կարգավիճակ՝ մարդիկ սիրում են իրենց մասին պատմել, սիրում են սոցիալական պարծենկոտությունը: Նրանց դուր է գալիս, երբ իրենցով հիանում են (կարծո՞ւմ եք՝ ինչո՞ւ է հայտնվել «լայք» կոճակը): Ու եթե նոր մեքենան չկա, իսկ աշխատանքում միակ նոր ձեռբերումը նորագույն մոդելի փրինթերն է, ուրեմն կարելի է նաեւ ամուսնով պարծենալ: Առավել եւս որ նա գեղեցիկ ու խելացի տղամարդ է: Ի՞նչ կարող ես անել: Ոչինչ: Դե կամ էլ կարող ես ի պատասխան ասել, որ Բուրկինա Ֆասոյում հիմա շատ շոգ է: Քանի որ ուրիշի ընտանեկան կյանքը ձեզ հետ նույնքան առնչություն ունի, որքան այդ հրաշալի երկրի կլիման:

3. Դա ինքնահաստատվելու առիթ է: Այս դեպքն արդեն այդքան էլ անվնաս չէ: «Ես գեղեցիկ ու խելացի ամուսին ունեմ, իսկ դու՝ ընդամենը քո սեփական բիզնեսը ու 90-60-90 չափերի կազմվածք: Դե իհարկե, երջանիկ կանայք երբեք աշխատանքի վայրում երկար չեն մնում եւ մարզասրահ նույնպես չեն վազում: Մեզ՝ իսկական կանանց, սիրում են այնպիսին, ինչպիսին մեն ք կանք: Բայց դու շատ մի տխրիր, քեզ էլ մի օր կսիրեն»: Վախեցեք այն մարդկանցից, որոնք ձգտում են արժեզրկել ձեզ, ձեր հաջողությունները ու ձեռքբերումները: Այսինքն ոչ թե վախեցեք, այլ պարզապես հեռու մնացեք նրանից՝ թույլ մի տվեք, որ նրանք ձեր հաշվին ինքնահաստատվեն: Այդ էր պակաս...

4. Նրանք վախենում են: Մարդիկ փոփոխություններ չեն սիրում՝ ոչ վատ, ոչ էլ լավ: Երկիրը կլոր է, ձմռանը ձյուն է գալիս, եռման ջուրը տաք է, իսկ ամուսնացած լինելն էլ՝ լավ է: Եվ հանկարծ հայտնվում եք դուք՝ ձեր ամբողջ գեղեցկությամբ: Դուք ամուսնացած չեք, բայց միեւնույն է ձեզ լավ եք զգում: Այստեղ ինչ -որ բան այն չէ, ու պետք է անհապաղ պարզել, թե հատկապես ինչը: Քանի որ եթե այդպես շարունակվի, ապա վաղն էլ կարող է պարզվել, որ մոլորակը ոչ թե կլոր է, այլ հարթ, Թերի Փրաթչետայի գրքերի նման: Ոչինչ անել պետք չէ, թող իրենք գիտակցեն, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին իրենք են պատկերացնում:

5. Պատճառը դաստիարակությունն է: «Տատիկս ամուսնացել է 19 տարեկանում, մայրըս՝ 22, իսկ ես՝25: Իսկ դու արդեն 27 տարեկան ես ու դեռ ամուսնացած չես: Ինչպե՞ս կարելի է»: Պատասխանեք, որ սոցիալական կարգավիճակի մրցավազքում ձեզ անսպասելիորեն շեղել են կարեւոր գործեր, դուք սովորել եք մակրամե գործել, մեքենա վարել ու այնպիսի գովազդային հոլովակներ նկարահանել, որոնք հետո հաղթում են Կաննի մրցույթում: «Ի՞նչ, ի՞նչ»: «Ասում եմ՝ Կաննում, այնտեղ որտեղ Լազուրե ափն է»:

6. Մարդիկ սիրում են ողբերգություններ: Նրանց կյանքում բոլոր հույզերն ու տագնապներն արդեն անցյալում են մնացել: Առաջին ժամադրությունները ու «կզանգի –չի զանգի» մտատանջությունից խելագարված եղունգներ կրծելը  մնացել են անցյալում,  անձնական կյանքում ամեն ինչ լավ է ու հանգիստ: Իսկ դուք, 32 տարեկանում այդքան տխուր եք: Գուցե՞ պատճառն այն է, որ ամուսնացած չե՞ք: Հաստատ դա է: Ինչո՞ւ է այդպես ստացվել, պատմիր քո սարսափելի պատմությունը, ու ես անպայման կկարեկցեմ քեզ: Դե, իհարկե կարող եք պատմել, միաժամանակ նաեւ «Վայրի հրեշտակը» սերիալի նման սցենարներ գրելու հմտություն ձեռք կբերեք, եւ գուցե ձեզ հետո աշխատանքի կհրավիրեն բրազիլական Տելոմունդո կինոընկերություն: Բայց կարող եք նաեւ անկեղծ ասել, որ առհասարակ չեք ուզում խոսել, իսկ տխուր եք, որովհետեւ ձեր ատամն է ցավում:

7. Հարցնողը ձեր մայրն է: Նա այդ հարցը տալիս է, քանի որ նրան էլ նրա ընկերուհիները կամ էլ գործընկերուհիներն են այդ նույն հարցնում՝ իսկ ինչո՞ւ քո Լյուդմիլան մինչեւ հիմա ամուսնացած չէ: Չէ՞ որ նա արդեն 26 տարեկան է:

Ընկերուհիները սիրում են դրամաներ, նրանք այդ ոգով են դաստիարակված, կամ էլ վախենում են փոփոխություններից, իսկ գործընկերուհիներն էլ ուզում են գլուխ գովել, որ իրենց Սվետոչկան արդեն երրորդ թոռնիկն է իրենց պարգեւել: Կամ էլ ուրիշ մի բանով: Եվ ահա ձեր թանկագին մայրիկը մտահոգված հարցնում է.  «Դե Լյուդա , մինչեւ ե՞րբ ես այսպես սպասելու »: Պարզապես գրկեք նրան ու ասեք, որ դուք առանց ամուսնական մատանիի էլ երջանիկ եք, իսկ թե ինչ կլինի հետո՝ կապրենք կտեսնենք: «Մայրիկ, ես արդեն մեծ աղջիկ եմ, ինձ համար անհանգստանալու կարիք չկա»:

 

Աղբյուր՝ Creu

 

 

Հետևեք NEWS.am STYLE-