Հայտնի դերասան Քիանու Ռիվզը գաղտնի նշանադրվել է իր սիրելիի՝ նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ, հայտնում է Globe-ը:

 

55-ամյա Ռիվզի և 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի ռոմանտիկ հարաբերությունների մասին, իբր, պատմել է դերասանի մերձավոր ընկերը: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, դերասանն արդեն նշանադրվել է նոր ընտրյալի հետ:

Քիանուն, իբր, առաջարկն արել է իր տանը՝ սենյակը զարդարելով մոմերով: Հանդիսավոր պահի համար նա նաև ընտրել է սիրված երգիչ Ֆրենկ Սինատրայի կատարումները:

Քիանու Ռիվզը պաշտոնական սիրային հարաբերություններ չի ունեցել 2001թ.-ին կնոջ մահից հետո: Ըստ լուրերի, հենց Գրանտն է դերասանին աջակցել կյանքի առանձնապես դժվարին շրջանում: Նրանք ընկերներ են 2009 թ.-ից և նույնիսկ համատեղ բիզնես ունեն: