Կյանքը մեծ ուսումնական կենտրոն է. միշտ կա զարգանալու ու նոր բան սովորելու հնարավորություն: Սակայն ինչ-որ մեկը շարունակաբար մնում է նույն դասարանում, իսկ մեկ ուրիշը մտածում է էքստերն քննությունների մասին: Փորձիր հանձնել մեր քննությունը և գնահատիր արդյունքը: Ո՞վ ես դու, տարրական դասարանների աշակե՞րտ, թե՞ պրոֆեսոր:
1. Ինչպիսի՞ կապի մեջ են քեզ համար «ընկերներ» և «խնդիրներ» հասկացությունները։
- Ընկերներս սիրում են բողոքել իրենց կյանքից, սակայն իմ խնդիրները նրանց չեն հուզում: -A
- Դիմացինի բողոքները լսելն ընկերության կարևոր մասն է: -B
- Իմ ընկերների կյանքը բուռն է անցնում. ես աշխատում եմ դիմել նրանց օգնությանը միայն ծայրահեղ դեպքերում: -C
- Իրականում ոչ մի մարդ հետաքրքրված չէ իր ընկերների խնդիրներով: -D
2. Սիրելիդ հայտարարում է, որ նրա աշխատանքային խնդիրների մեղավորը դու ես։
- Դու մանրամասնորեն կնկարագրես, թե ինչ զոհողությունների ես գնում հանուն նրա ամեն օր: - A
- Կբացատրես, որ նա պարզապես չի ցանկանում ինքն իր հետ անկեղծ լինել: - B
- Կլռես: Թեև, եթե նման դեպքերը հաճախակի կրկնվեն, կսկսես մտորել' արդյոք նման հարաբերություններն առհասարակ անհրաժեշտ են քեզ: - C
- Այո՛, դու տեղյակ ես, որ նա իր խնդիրների մեջ մեղադրում է շրջապատին. այդպիսին է բնավորությունը: -D
3. Ընկերուհիդ հավատացնում է, որ քո ընտրյալը քեզ արժանի չէ։
- Կարելի է մտածել, որ նա Բրեդ Փիթի հետ է հանդիպում: -A
- Նա պարզապես չի ճանաչում ընկերոջս ինչպես հարկն է: -B
- Կարևորը երջանիկ լինելն է, իսկ կողքից միշտ չէ, որ դա նկատելի է: -C
- Տղամարդու ընտրությունը միշտ էլ յուրահատուկ կոմպրոմիս է երազածի ու իրականում գոյություն ունեցողի միջև. ուստի ընկերուհիդ մասամբ ճիշտ է: -D
4. Հեռախոսային զրույցի ընթացքում մայրիկդ հերթական անգամ սկսում է բացատրել, որ դու սխալ ես ապրում: Քո քայլերը.
- Ցած կդնես լսափողը. արդեն հոգնել ես այդ ամենից: -A
- Կփորձես զինվել համբերությամբ և բացատրել նրան, որ դու փոքր երեխա չես: -B
- Անուշադրության կմատնես նրա խորհուրդներն ու կաշխատես փոխել թեման: -C
- Դու վաղուց հասկացել ես, որ մայրիկի աջակցության վրա հույս դնել չարժե, և հանձնվել ես: -D
5. Քո ընկերը տգեղ դրսևորեց իրեն ծանոթների շրջապատում: Դու քեզ շատ անհարմար ես զգում։
- Կասես նրան, թե ինչ ես մտածում այդ ամենի մասին: -A
- Նրբանկատորեն կակնարկես նրա սխալը: -B
- Կփորձես հասկանալ նման վարքի պատճառը: -C
- Թեթև կտանես. ցանկացածի հետ կարող էր պատահել: -D
6. Արդեն ժամից ավելի սպասում ես քո հերթին, իսկ երկու մարդ փորձում է խցկվել քեզնից առաջ։
- Ոչ մի դեպքում թույլ չես տա, որ անցնեն: -A
- Թուլ կտաս միայն մեկին: -B
- Կխնդրես կազմակերպության աշխատակիցներին կարգավորել այդ հարցը: -C
- Թող անցնեն. ավելորդ վիճաբանությունների մեջ մտնելու հեռանկարը քեզ չի գրավում: -D
7. Ընկերուհիդ խենթի պես սիրահարված է և ամեն ինչի պատրաստ իր նոր ընտրյալի համար:
- Կվրդովվես. դա դեռահասին բնորոշ վարքագիծ է: -A
- Զգուշորեն կակնարկես, որ նման վարքով նա կարող է իր ընկերոջը երես տալ: -B
- Կզգուշացնես ընկերուհուդ, որ վաղ թե ուշ նա կհիասթափվի ու կսկսի տառապել: -C
- Կաջակցես նրան այդ հարցում. գուցե դրանք իր կյանքի ամենից երջանիկ ամիսներն են: -D
8. Ընկերդ մոռացել է քո խնդրանքի մասին, թեև դու բազմիցս նշել էիր, որ դա քեզ համար իրոք կարևոր է։
- Սկանդալ կսարքես: -A
- Կխնդրես, որ ապագայում ավելի ուշադիր լինի: -B
- Կմտածես, թե ինչպես արժե ապագայում արտահայտել խնդրանքներդ: -C
- Հայտնի ճշմարտություն է. «Եթե ուզում ես, որ գործն արվի ինչպես հարկն է, արա՛ ինքդ»: -D
9. Ծննդաբերությունից հետո ընկերուհիդ դադարել է հետևել իրեն։
- Կնախատես նրան՝ բացատրելով, որ այդպես չի կարելի: -A
- Կառաջարկես արտաքինին հետևելու տարբեր եղանակներ: -B
- Կասես, որ պատրաստ ես մնալ երեխայի հետ' նրան ազատ ժամանակ տրամադրելով սեփական անձով զբաղվելու համար: -C
- Հոգ չէ՛. երբ նրա մեջ արթնանա սեփական կյանքով ապրելու ցանկությունը, նա կզբաղվի իր արտաքինով: -D
10. Արդեն քանի անգամ է, այցելում ես միևնույն հաստատություն, սակայն չես կարողանում ստանալ քեզ անհրաժեշտ փաստաթուղթը։
- Մի քանի «քաղցր» բառ կասես աշխատակիցներին: -A
- Առանց հուզվելու կպարզես վերադասի հեռախոսահամարն ու կբողոքես: -B
- Կդիմես իրազեկ մարդու և կպարզես, թե ինչ եղանակով կարելի է լուծել ստեղծված խնդիրը: -C
- Դու խուսափում ես նման իրավիճակների մեջ հայտնվելուց և վարձում ես հատուկ մարդկանց' նման հարցերով զբաղվելու համար: -D
11. Փողոցում նկատում ես ընկերուհուդ ընկերոջը մեկ այլ աղջկա հետ։
- Ընդհանուր ծանոթներից մանրամասներ կկորզես ընկերուհուդ անձնական կյանքի մասին: -A
- Հարցական հաղորդագրություն կուղարկես այդ տղային: -B
- Զգուշորեն կակնարկես ընկերուհուդ, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ «Դանիական թագավորությունում»: -C
- Քեզ միևնույն է. դա նրանց անձնական խնդիրն է: -D
12. Երբ դու երեխաներ ունենաս.
- Կդաստիարակես նրանց սիրո և ջերմության մթնոլորտում: -A
- Կաշխատես լավ մայր լինել: -B
- Դու առհասարակ վախենում ես պատասխանատվությունից, սակայն այդ վախը քեզ հետ չի պահի: -C
- Ինչպես ստացվի, այնպես էլ կստացվի. երեխաների հարցում շատ դժվար է կանխատեսումներ անել: -D
Ավելի շատ A
Առաջինդասարանցի
Քեզ դեռ չի հաջողվում կառավարել սեփական հույզերը, ուստի քո արձագանքները շրջապատող միջավայրին փոքր-ինչ մանկական են: Հետևիր իրավիճակներին, որոնք քեզ մոտ բացասական հույզեր են առաջացնում և ամեն անգամ վերլուծիր, թե ինչից առաջացավ լարվածությունը: Հաճախ մեզ ամենից շատ նյարդայնացնում են այն երևույթները, որոնք մենք ինքներս մեզ չենք խոստովանում, կամ երբ մենք լցված ենք նախանձի զգացումով:
Ավելի շատ B
Ավարտական դասարան
Դու բավականին հմուտ ես առօրյա կյանքի խնդիրներում, սակայն կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարումը քեզ այնքան էլ հեշտությամբ չի տրվում: Քեզ համար դժվար է հրաժարվել այն մտքից, որ մարդիկ տարբեր են, չկան բացառապես ճիշտ ու բացառապես սխալ արարքներ, և որ գրեթե բոլորը գործում են դրական նկատառումներից ելնելով. պարզապես շատերը լիովին չեն հասկանում դրությունը կամ օժտված չեն փոխադարձ շփման կուլտուրայով: Եղիր ավելի հանդուրժող:
Ավելի շատ C
Ուսանողուհի
Մի կողմից՝ դու չես տառապում սեփական խնդիրներիդ ու սխալներիդ համար, քանի որ վստահ ես, որ այս կյանքում ամեն ինչ լուծելի է: Մյուս կողմից՝ քեզ համար հետաքրքիր է ապրելը, քանի որ դու չես տառապում այն զգացումից, որ մարդիկ այլևս ունակ չեն քեզ ուրախացնելու: Սակայն դու պետք է հեռու մնաս «Մայր Թերեզա» դառնալու կամ բոլորին կյանք սովորեցնելու գայթակղությունից: Մի՛ մոռացիր սեփական հետաքրքրությունների մասին, նույնիսկ երբ կարեկցում ես մարդկանց:
Ավելի շատ D
Պրոֆեսոր
Դու լավ ես ճանաչում մարդկանց, սակայն խնդիրներ ունես' հույզերի հանկարծակիության հետ կապված: Չափից բարձր է ինքնակառավարումդ ու սխալ գործելու վախը: Դու պետք է հուզական առումով լիցքաթափվես, լինի դա էքստրեմալ սպորտաձև, թե ընկեր, ում հետ քեզ ապահով ես զգում: Քո թույլ կետը միայնակ մնալու վախն է, քանի որ, ըստ քեզ, բոլորը միմյանց վրա թքած ունեն: