Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Հոլիոք քաղաքում հնգամյա երեխան դպրոց է բերել կոկաինի տուփ: Ոստիկանները տղայի հոր մոտ հայտնաբերել են թմրանյութերի մեծ քանակություն, տղամարդը ձերբակալվել է:
Ոստիկանությունը ժամանել է դպրոց այն բանից հետո, երբ երեխան դպրոց է բերել սպիտակ փոշի պարունակող փաթեթ և հայտնել ուսուցչին, որ ինքը փորձել է այն: Տղայի խոսքով՝ նյութի օգտագործումը «նրան վերածել է Սարդ-մարդու»: Ուսուցիչը տեղեկացրել է դպրոցի տնօրենին և նա դիմել է իշխանություններին:
Երեխան հոսպիտալացվել է, նրան ոչինչ չի սպառնում: Պարզվել է, որ թմրանյութը տղան գտել է տանը: Փոշի պարունակող փաթեթի վրա գրված է եղել «Սարդ-մարդ»: Ոստիկաններն ուսումնասիրել են տղայի ընտանիքի բնակարանը և գտել կոկաինի 38 փոքրիկ փաթեթ, ինչպես նաև 170 հերոինի փաթեթ։
Որոշ տուփեր նույնպես պիտակավորված էին Սարդ-մարդով: Երեխայի հայրը՝ 29-ամյա Բենի Գարսիան, ձերբակալվել է առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի: Նրա գործի համար լսումներ են նշանակվել։