Ֆրանսիացի գեներալ Ժան-Լուի Ժորժելենը, որին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է վերահսկել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը հրդեհից հետո, տարաձայնություններ ունի տաճարի գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլեվի հետ՝ կապված շինության այրված սրաձողի վերականգնման հետ, հաղորդում է Le Parisien-ը:
Պարզաբանվում է, որ Ժորժելենը, ինչպես և Ֆրանսիայի առաջնորդը, սրաձողի «որոշ արդիականացման» ոճային լուծման կողմնակից է, մինչդեռ ճարտարապետը համառ կարծիք ունի սրաձողի օրիգինալ տեսքը պահպանելու հարցում:
«Ինչ վերաբերում է գլխավոր ճարտարապետին, ապա ես նրան բազմիցս բացատրել եմ, որ փակի բերանը, որովհետև մենք պետք է ողջամիտ հիմունքներով ընտրություն կատարենք, որը լավագույնը կլինի Նոտր Դամի, Փարիզի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է գեներալը:
Ժորժելենի խոսքերով, տաճարի, մասնավորապես դրա սրաձողի, վերակառուցման բնույթի հետ կապված հիմնական հարցերը կլուծվեն 2021-ի սկզբին: