Տղամարդիկ շատ պարզ են և միշտ ասում են այն, ինչ մտածում են: Բայց ինչպես մենք գիտենք, կանայք օժտված են վառ երևակայությամբ և ունակ են ենթատեքստ գտնել իրենց տղամարդու նույնիսկ ամենասովորական արտահայտության մեջ:
Նույնիսկ «Ալո» բառի ինտոնացիան ունակ է կնոջ համար դառնալ մեծ վեճի պատճառ: Եկեք իմանանք, թե ո՞ր հանրաճանաչ տղամարդկային արտահայտություններն են կանայք թարգմանել «իրենց լեզվով»:
«Ինձ համար միևնույնն է»
Թարգմանություն․ «Ինձ համար իրոք միևնույնն է, որովհետև վերջին հաշվով մենք կանենք այն, ինչ դու ես ցանկանում, ինչո՞ւ չսկսել դա հիմա»:
«Ես եմ մեղավոր, ներիր ինձ»
Թարգմանություն․ «Ես ուղղակի չեմ կարող այլևս վիճել: Շնորհավորում եմ, դու հաղթել ես, միգուցե վերադառնա՞նք նորմալ կյանքին»:
«Իմ նախկինն էլ էր հիստերիկ»
Թարգմանություն․ «Եթե դու էլ ես խելագար, արի որքան հնարավոր է շուտ ավարտենք այս ամենը, ես չեմ կարող կրկին դա տանել»:
«Մենք պետք է դադար վերցնենք մեր հարաբերություններում»
Թարգմանություն․ «Ես ցանկանում եմ լքել քեզ, բայց չեմ ուզում որ դա հենց այդպես երևա»:
«Ես շատ եմ սիրում քեզ»
Թարգմանություն․ «Կամուսնանամ․․․ միգուցե»: