1. Մարդուն ընտրեք այնպես, ասես թե կույր եք

Փակեք ձեր աչքերը եւ զգացեք, թե ինչ եք դուք մտածում այդ մարդու մասին։ Նրա բարության, հավատարմության, նրբազգացության, նվիրվածության, ձեր եւ իր սեփական անձի մասին հոգալու նրա ունակությունների։ Թեպետ մեր մշակույթի առանձնահատկություններն ազդում են շատ բաների վրա, այդ թվում՝ ստիպում են կարծել, որ աչքով տեսածը շատ կարեւոր է։ Ավելի կարեւոր, քան այն, ինչ մենք տեսնում ենք եւ ընկալում մեր ներքին հայացքով, երբ մեր աչքերը փակ են։

2. Գոյություն ունի 1 գլխավոր տարբերություն այն մարդկանց միջեւ, որոնք կարող են երկարատեւ հարաբերություններ կառուցել, եւ նրանց, որոնք կարող են միայն կարճատեւ հարաբերությունների զուգընկեր լինել։

Եվ այդ տարբերությունը սովորելու ունակությունն է։ Իսպանացիներն ասում են, որ նա, որ չի կարող սովորել, ամենաանհամբերն է։ Նա, ով ի վիճակի չէ իրերի նորովի ընկալման միջոցներ յուրացնել, ով չի կարող սովորական բաները նոր լույսի ներքո տեսնել, ով աշխարհի եւ մարդկանց էության նկատմամբ հետաքրքրասեր չէ, շատ հաճախ փակվում է եւ ասում «ոչ, ամեն ինչ կարող է լինել այսպես, եւ ոչ մի ուրիշ կերպ»։ Երկարատեւ հարաբերությունների համար ավելի լավ է ընտրել նրան, ով կարող է բաց լինել։ Ոչ միշտ իհարկե։ Բայց գոնե նրանց հետ, ովքեր կարողանում են բացվել եւ փակել, նորից բացվել ու փակվել՝ աստիճանաբար սովորելով եւ զարգանալով։

3. Ընտրեք նրան, ով ուզում է լինել այնպիսին, ինչպիսին դուք եք՝ միաժամանակ ուժեղ եւ զգայուն (քնքուշ)։

Որակները, որոնք երբեմն բնորոշ են կանանց, ուժն ու փխրունությունն են։ Ուժ, որը բնորոշ է դիմացկուն ծառին։ Քամին կարող է հարվածել նրան, սակայն իր ճկունության հաշվին այն կարող է շարժվել քամու հետ։ Եթե այն չճկվի, ապա կկոտրվի։ Զգայունություն ասելով՝ նկատի ունենք ողջ լինելու եւ շրջապատում կատարվածն ընկալելու կարողություն։ Որոշ մարդկանց պետք է դրանում մի փոքր օգնել։ Բայց ավելի հաճախ մտքում կամ հոգու խորքում մարդիկ արդեն այդպիսին են՝ արթնացած եւ ողջ, պարզապես նրանք խնդիրներ ունեն դա արտահայտելու հարցում։ Եվ այդ պատճառով այդքան կարեւոր է երկրորդ կետը՝ սովորելու ունակությունը։ Կարելի է հսկայական պոտենցիալ ունենալ բարի, սիրո եւ հավատարիմ լինելու համար եւ առհասարակ մարդկությանը երբեւէ հայտնի լավագույն սիրեկանը լինել, բայց եթե չսովորել եւ չզարգացնել այդ ներուժը, ապա ոչինչ էլ չի ստացվի։

4. Ընտրեք նրան, ով ապացուցում է, որ իր համար ցավոտ է, երբ դուք նրան ցավ եք պատճառում

Եվ ընդհակառակը։ Ընտրեք նրան, ով, ձեզ ցավ պատճառելով, նույնպես տեսնում է ձեր ցավը եւ ցավում է դրա համար։ Դա շատ կարեւոր է։ Կան շատ միջոցներ, որոնցով մարդիկ իրենց արտահայտում են ցավը. ինչ–որ մեկը փակվում է իր ներսում ամենափոքր խնդրի դեպքում։ Հատկապես էքստրավերտներին շատ է զայրացնում, երբ նրանց զուգընկերը ներփակվում է, սակայն պետք է հասկանալ, որ դա ուղղակի ցավն արտահայտելու միջոց է, եթե մարդը պատրաստ է ինչ–որ բան անել եւ աստիճանաբար դուրս գալ այդ վիճակից ողջամիտ ժամկետներում, ապա ամեն բան նորմալ է։ Իրականում պետք է մտահոգության տեղիք տա արձագանքի բացակայությունը, եթե դուք նրան ցավ եք պատճառել։

Դա նշանակում է, որ այդ մարդու զգացմունքների հետ ինչ–որ բան այն չէ կամ, որ նա արդեն հրաժարվել է ձեզնից եւ այլեւս իրեն թույլ չի տալ ձեր ներկայությամբ լինել կենսունակ, անկեղծ։ Այն բանի պատճառով, որ մեզնից շատերն անցնում են տարբեր հարաբերությունների միջով, մինչեւ գտնում են նրան, ում հետ ուզում են մնալ մինչեւ կյանքի վերջը, շատերն արդեն կրում են նախորդ հարաբերությունների վնասվածքները, քանի որ այդ հարաբերությունները սկսվում են մեծ սպասումներով եւ ավարտվում հիասթափությամբ։

 

Այնպես որ մեծ է հավանականությունը հանդիպել մեկին, ով արդեն այս կամ այն չափով կրում է նախորդ հարաբերությունների բացասական փորձի հետքերը։ Դրա համար էլ այդքան կարեւոր է իր ցավը ցույց տալու եւ ուրիշինը զգալու ունակությունը։ Հարաբերությունների բնույթն այնպիսին է, որ չես խուսափի լարվածությունից կամ մեկը մյուսին վիրավորելուց։ Դրանից պետք է պարզապես խուսափել։ Բայց դա չպետք է նույն ցավոտ տեղին անընդհատ հարվածելու նման բան լինի։ Նախորդ հարաբերություններում մարդիկ հաճախ չարություն են կուտակում, որը չեն կարողացել արտահայտել, եւ նոր զուգընկերոջը վիրավորելու պահանջը երբեմն շատ մեծ է լինում։ Սակայն նրանք պետք է կարողանան կանգնեցնել իրենց, երբ տեսնում են, որ դա ցավ է պատճառում մյուսին։