Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբներից մեկում: 

Մարիա Զախարովան «Ինստագրամ»-ի իր էջում երեկոյից հրապարակել է լուսանկար, իսկ հայկական երաժշտությունից պատառիկներ տեղ են գտնել նրա «story»-ում:

«Երեկո երևանյան ջազ-ակումբում: Միանշանակ համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է»,-նշել է Մարիա Զախարովան՝ արձանագրելով անգամ մանկասայլակով ջազ-ակումբ եկած ընտանիքների:

 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստանում է: