Դերասանուհի, երգչուհի, մոդել եւ հեռուստահաղորդավարուհի Նաստասյա Սամբուրսկայան Instagram-ում ներքանազեստով լուսանկար է հրապարակել։ Դերասանուհին այն ուղեկցել է բավական հեգնական տեքստով։
«Գիտեք, ես, անկեղծ ասած, սա չեմ ողջունում, երբ ոչնչով չեն կարողանում հավաքել, սկսում են կրծքեր, հետույքներ, ինչ-որ կերպ ուշադրություն գրավել սեփական անձի նկատմամբ։ Լավ է, որ ես չեմ ենթարկվել այդ տարօրինակ նորաձեւությանը։ Ինձ լայքեր առհասարակ պետք չեն։ Ես առանց լայքերի էլ եմ նորմալ ապրում»,- հրապարակումը մակագրել է նա։
Աստղն այդ կերպ ծաղրել է սոցիալական ցանցերում անվերջ մերկ լուսանկարները, որոնք աղջիկները հրապարակում են հանուն լայքերի։ Հետեւորդները գնահատել են Նաստասյայի հումորի զգացումն ու ու հիացական մեկնաբանություններ թողել։
«Ես չեմ լայքել, հույս ունեմ՝ դա մեղք չի համարվում, բայց դուք ասացիք, որ հարկավոր չէ», «Ինչպես միշտ հումորով, պաշտում եմ», «Այ սա իսկապես հարկավոր չէ, ձեզ սիրում են ձեր տաղանդի եւ խարիզմատիզմի համար։ Լավ է, որ դուք դա հասկանում եք եւ այդպիսի լուսանկարներ չեք հրապարակում»,- նշել են հետեւորդները։