Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնցից պետք է հրաժարվել՝ երջանիկ լինելու համար։

Բավական է հետաձգել ձեր նպատակներին հասնելը

Ոմանք երազում են հաջողության հասնելու մասին, իսկ մյուսները իրենց կամքի ուժի շնորհիվ հասնում են դրան: Հաճախ մենք դիմադրում ենք գործողություններին ու փոփոխություններին հենց այն ժամանակ, երբ ամենից շատ ենք զգում դրանց կարիքը: Ուրեմն ուշքի եկեք, ու եթե պետք է՝ ինքներդ ձեզ ստիպեք գործի անցնել: Որքան երկար եք ինչ- որ բան հետաձգում, այդքան ավելի բարդ ու սարսափելի է դառնում այն անելը: Այն, ինչ մենք չենք հասցնում սկսել այսօր, մենք չենք կարողանա ավարտել վաղը, մինչդեռ ոչինչ այդքան չի նյարդայնացնում մարդուն, որքան անավարտ գործը: Եթե ուզում եք հայտնվել ինչ -որ տեղում կամ ինչ -որ բանի հասնել, ուրեմն պարզապես սկսեք: Դա արդեն իսկ ձեզ բավականաչափ իմպուլս կհաղորդի, որպեսզի շարունակեք առաջ շարժվել, այնպես որ մի պահ մոռացեք եզրափակիչ գծի մասին ու պարզապես առաջին քայլն արեք: Ասեք ինքներդ ձեզ «Ես որոշել եմ իմ նպատակի իրականացումը սկսել այս փոքր ու չարված քայլից»: Առաջին քայլին կհաջորդեն նաեւ մյուսները, ու դուք չեք հասցնի աչք թարթել, երբ արդեն կսկսեք նկատել այն փոփոխությունները:

2. Բավական է ուրիշներին մեղադրեք ու արդարացումներ հորինեք

Բավական է ուրիշներին մեղադրեք այն բանի համար, ինչ դուք արել եք կամ չեք արել,  ինչ զգացել եք, կամ չեք զգացել: Մեղադրելով մյուսներին, դուք պարզապես փորձում եք խուսափել պատասխանատվությունից, ու հետաձգում եք խնդրի լուծումը: Բավական է ձեր կյանքի վերահսկողությունը մյուսներին վստահեք: Ուրիշներին մեղադրելն ավելի վատ է, քան արդարացումներ հորինելը, իսկ արդարացումներ հորինելն  առաջին քայլն է դեպի անհաջողություն: Բոլոր ընտրությունների ու որոշումների համար պատասխանատու եք դուք եւ միայն դուք:

3. Բավական է խուսափել փոփոխություններից

Եթե երբեք ոչինչ չփոխվեր, ապա մենք երբեք չէինք տեսնի հաջորդ արեւածագը: Այո, մեզանից շատերը մեծամասնությունը միանգամայն գոհ են իրենց զբաղեցրած տեղից, նույնիսկ երբ մեզ շրջապատող աշխարհը փոփոխություններով լի է: Շատ կարեւոր է գիտակցել, որ մենք չենք կարող թաքնվել փոփոխություններից, եթե  իրոք ուզում ենք հաջողության ու երջանկության հասնել: Չէ՞ որ միայն փոխվելու դեպքում ենք  մենք իսկապես աճում  ու սկսում աշխարհը տեսնել այնպիսին, ինչպիսին մենք այն չէինք էլ պատկերացնում: Եվ մի մոռացեք, որքան էլ լավ կամ վատ չլինի ձեր իրավիճակը, վաղ թե ուշ այն կփոխվի: Սա միակ բանն է, ինչում այս աշխարհում կարելի է համոզված լինել: Այո, ձեզ համար ոչ միշտ է հեշտ լինելու, ու ձեր ընտրությունը ոչ միշտ է ակնհայտ լինելու, բայց վերջին հաշվով արժե, որ դուք ռիսկի դիմեք:

4. Բավական է փորձեք վերահսկել այն, ինչը հնարավոր չէ վերահսկել

Եթե դուք փորձեք վերահսկել ձեր կյանքի բոլոր ասպեկտները, իսկ հետո էլ մտահոգվեք, որ  դա ձեզ չի հաջողվում, դուք  տառապանքներով ու հիասթափություններով լի կյանք կապահովեք: Ավաղ, մեր շրջապատում ոչ բոլորն ու ոչ ամեն ինչ է ենթակա մեր վերահսկողությանը, բայց մենք ու միայն մենք կարող ենք ընտրել, թե ինչպես պետք է այդ ամենին արձագանքենք: Յուրաքանչյուր մարդու կյանքում կա եւ լավ եւ վատը իսկ թե ինչը կգերակշռի՝ հաճախ պայմանավորված է նրանով, թե ինչի վրա դուք կկենտրոնացնեք ձեր ուշադրությունը: Լավագույնը, ինչ կարող եք անել՝ այն է, որ անտեսեք այն ամենը, ինչը չեք կարող վերահսկել ու ձեր բոլոր ուժերն ուղղեք նրան, ինչը կարող եք փոխել՝ օրինակ կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքին:

5. Բավական է ինքներդ ձեզ բացասաբար վերաբերվեք

Ոչինչ այդքան շատ և  ուժեղ չի փչացնի ձեր տրամադրությունը, որքան ինքնաստորացումը: Բանականությունը հոյակապ գործիք է, եթե այն ճիշտ օգտագործեք, բայց եթե այն սխալ գործածեք՝ այն կարող է վնասել ձեզ: Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ ասում եք ինքներդ ձեզ: Բոլորս էլ ինքներս մեզ հետ խոսում ենք, բայց մենք հազվադեպ ենք ուշադրություն դարձնում, թե ինչ ենք ասում եւ  թե ինչպես է մեր ասածներն ազդում մեզ վրա:

 

Աղբյուր՝ Creu