Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է տեղադրել՝ երկրպագուներին ու հետեւորդներին հերթական անգամ ցուցադրելով իր հմայիչ կերպարը։ Իվետան ներկայացրել է հելոուինյան հանդերձանքով։ Հայտնի երգչուհին լինզաներով է, վառ երանգի կեղծամով եւ մարմինն ընդգրկող գունավոր, կմախքի պատկերով հանդերձանքով։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր ոճային կերպարում։ Նա կաշվե տաբատ էր կրում եւ վանդակավոր վերնազգեստ, որը զարդարված էր գոտիով։ Իվետան արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։