Խոյ
Քանի երեկոն վրա չի հասել, Խոյերը ճիշտ կանեն զբաղվել առօրյա գործերով: Չի խանգարի ստուգում անցկացնելը. հնարավոր է, որ որոշ ծրագրերի մոտակա օրերին արժե հատուկ ուշադրություն հատկացնել: Օրվա վերջի համար կարելի է ծրագրել միջոցառումներ, անձնական ժամադրություններ, կարևոր հանդիպումներ: Արժե պատրաստվել այն բանին, որ առաջին պլան դուրս կգան գործընկերոջ կամ միության հետաքրքրությունները, այլ ոչ ձեր անհատական կարիքները:
Ցուլ
Ցուլերին խորհուրդ չի տրվում ապավինել միայն սեփական ցանկություններին, ծրագրերին, ճաշակներին, ինտուիցիային: Օրվա ողջ ընթացքում ակտուալ կլինի մարդկանց կամ հանգամանքներին հարմարվելը, ցանկացած իրավիճակում ստիպված կլինեք հաշտվել փոքր անհարմարությունների հետ: Կարևոր է լինել ավելի դիվանագետ, ճիշտ հավասարակշռություն գտնել ձեր և մյուսների հետաքրքրությունների միջև:
Երկվորյակ
Ցերեկը Երկվորյակները խորասուզված կլինեն տնային կամ աշխատանքային առօրյայի մեջ, հնարավոր է միայնության մեջ գտնվելու ցանկություն: Ռեժիմի փոփոխմանը և հոգեկան վերելքին կարող է խանգարել հիվանդության սրումը, հոգնածությունը, արտաքին խթանների կամ ներքին կրակի բացակայությունը: Երեկոյան պայմաններ կձևավորվեն ստեղծագործության և ակտիվ սոցիալական կյանքի հակար, կարող եք տրամադրվել ռոմանտիկ ժամադրության:
Խեցգետին
Օրվա ընթացքում Խեցգետինների հետաքրքրությունը կարող է նվազել վերջին արդիական թեմաների նկատմամբ: Տրամադրությունը բարձր կլինի, եթե ընթացիկ առաջադրանքների հիմնական մասը հաջողությամբ ավարտել եք: Եթե տապալումները տվյալ պահին ավելի շատ են, քան հաղթանակները, հնարավոր է ընկճվածություն, կարող է հանգիստ չտալ խոցված ինքնասիրությունը: Արժե վերահսկողության տակ պահել զգացմունքները:
Առյուծ
Առյուծներին հաճելի փոփոխություններ են սպասվում օրվա վերջում: Երեկոյան կարող է ստացվել հուսադրող նորություն, տեսադաշտում կարող է հայտնվել հետաքրքրող մարդը: Հաջող պահ է ազդեցիկ դեմքի, ընկերոջ, հովանավորի հետ հանդիպման, ռոմանտիկ ժամադրության համար: Կարելի է պահն օգտագործել մերձավոր շրջապատի հետ հարաբերությունները լավացնելու համար: Չարժե հրաժարվել միջոցառման մասնակցելու հրավերից:
Կույս
Ցերեկը Կույսերին խորհուրդ է տրվում կողմնորոշվել իրենց տրամադրությամբ, առողջությամբ, աշխատունակության մակարդակով: Չարժե ստիպել ձեզ զբաղվել բաներով, որոնք դուր չեն գալիս: Եթե առույգ և եռանդուն եք, կարելի է հաջողությամբ շարունակել նախօրեին սկսածը, նպատակին հասնելու ճանապարհին ևս մեկ քայլ կատարել: Երեկոն հարմար է գնումների համար: Հնարավոր է հաշվի համալրում, կանխավճարի ստացում: Բացառված չէ չծրագրված գնումը:
Կշեռք
Առավոտյան և ցերեկը Կշեռքներին խորհուրդ է տրվում հրաժարվել ակտիվությունից և մարդկանց մեջ գտնվելուց: Լավ է թուլացնել ծանրաբեռնվածությունները, գտնվել միայնության մեջ, նախապատրաստվել սպասվող իրադարձություններին: Երեկոյան սպասվում է զգացմունքային և հոգեկան վերելք, կունենաք հեղինակություն, ազդեցություն, խարիզմա: Այս կամ այն դերը խաղալիս արժե ձեզ հաշիվ տալ, թե ինչ է դա արժենում ձեզ: Հնարավոր է, որ ձեզ զրկում եք ավելի կարևոր զբաղմունքներից:
Կարիճ
Անձնական առաջադրանքները լուծելու համար Կարիճներին խորհուրդ է տրվում օգտագործել օրվա առաջին մասը: Նոր հաղթանակներ սպասել չարժե, սակայն նախաձեռնություններին կարելի է հաջող շարունակություն տալ: Երեկոյան արժե մասնակցել ընդհանուր գործին, ընդունել հյուրընկալվելու, միջոցառման մասնացելու առաջարկը. հնարավորություն կա հաճելի ժամանակ անցկացնելու: Լավ է նաև լինել զուգընկերոջ, սիրելի անձնավորության հետ:
Աղեղնավոր
Ցերեկային ժամերն Աղեղնավորների մեծամասնության համար չեզոք են: Դրությունը կարող է եղածից ավելի վատ թվալ, եթե վատառողջ եք, ընկճախտի մեջ եք: Նախաձեռնությունները դժվար թե արդյունավետ լինեն. ավելի լավ է զբաղվել ընթացիկ մանրուքներով: Օրվա վերջում ընկճվածությունը, ձանձրույթը, առօրյան կմոռացվեն: Հաջողությունը ձեզ կգտնի՝ անկախ այն բանից՝ գտնվում եք մարդկանց, թե միայնության մեջ, հյուր եք, թե տանն եք գտնվում:
Այծեղջյուր
Առավոտն Այծեղջյուրներին թույլ կտա զբաղվել առօրյայով, սակայն օրվա գլխավոր պահը կարող է լինել բավականին անսովոր իրադարձությունը: Բացառված չէ, որ հաճույքը և հետաքրքրությունը վերածվեն պարտականության: Հնարավոր է ստիպված լինեք մասնակցել հանդիպման կամ միջոցառման՝ ծառայողական պարտականությունների շրջանակներում կամ հանուն ինչ-ինչ անձնական նպատակների: Հնարավոր է դժվարանաք արտահայտել ձեր զգացմունքները:
Ջրհոս
Ջրհոսներին երեկոյան մոտ սպասվում է կա՛մ պոզիտիվի աստիճանական աճ, կա՛մ հաջողության կտրուկ առկայծում: Եթե օրվա վերջում կարևոր իրադարձություն է ուրվագծվում, արժե ձեզ շատ չտանջել, ժամանակ գտնել հանգստի համար, որպեսզի անհրաժեշտ պահին լավ վիճակում գտնվեք: Կարող է ճանապարհ բացվել դեպի բաղձալի նպատակը, թույլտվություն, հաստատում ստացվել: Ավելի լավ է չմերժել անսպասելի հրավերը, նոր հնարավորությունը:
Ձկներ
Ձկներին կարևոր է հասկանալ, թե ինչ են ցանկանում իրենցից շրջապատողները: Թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական հարաբերություններն այսօր կարող են անցնել կրիտիկական փուլի միջով, որը կոչված կլինի դրությունը լավացնելու: Կարող եք արդարությունը վերականգնելու, փոխհատուցում ստանալու, շահեկան պայմանագիր կնքելու, համաձայնությունը վերանայելու հնարավորություն ունենալ: Ցանկալի է պահպանել էթիկայի և այլ կանոնները: