«Միսս Երկիր-2019» տիտղոսին է արժանացել Պուերտո Ռիկոյի 21-ամյա ներկայացուցիչ Նելի Պիմենտելը։ Այս մասին ասվում է մրցույթի Twitter-յան էջում։
«Միսս Օդ-2019» տիտղոսին արժանացել է ամերիկուհի Էմանի Դևիսը, «Միսս ջուր-2019» տիտղոսին՝ Չեխիայի քաղաքացի Կլարա Վավրուշկովան, իսկ «Միսս Կրակ-2019» է դարձել բելառուս Ալիսա Մանենոկը։