Կարելիայի ոստիկանությունը ստուգում Է անցկացնում սոցցանցերում զետեղված տեսանյութի շուրջ, որտեղ արջը վարժեցնողի վրա Է հարձակվում կրկեսային ներկայացման ժամանակ։

 

Ինչպես հոկտեմբերի 24-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են տարածաշրջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում, ստուգման նյութերը կուղարկվեն Կարելիայի Հետաքննչական կոմիտե:

 

Գործակալության զրուցակիցը ճշտել Է, որ Օլոնեց քաղաքում կրկեսային ներկայացման ժամանակ արջի հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունում ստացվել Է չորեքշաբթի օրը ժամը 21:59-ին: Արջի հարձակումը հեռախոսի խցիկով նկարահանել են շոուի հանդիսականները: Վարժեցնողը ողջ Է, նրա վիճակի մասին չի հաղորդվում: Կարելիայի առողջապահության նախարարությունում «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ բժիշկներին ոչ ոք չի դիմել: