Նոյեմբեր ամսվա սիրային հորոսկոպը՝ կենդանակերպի նշանների համար:
Նոյեմբերը շատ հաջող ամիս է լինելու Խոյի համար, հատկապես ռոմանտիկ հարաբերությունների հարցերում: Դուք պետք է լիովին նվիրեք ձեր ուշադրությունը ձեր զուգընկերոջը և ձեր միջև գոյություն ունեցող տարաձայնություններին, քանի որ նոյեմբերին դուք հնարավորություն ունեք դրանց հաջող լուծում տալու:
Զուգընկերներից յուրաքանչյուրը փոփոխություններ կցանկանա, ինչը կազդի լուրջ որոշումների կայացման վրա՝ միասին ապրել կամ երեխա ունենալ:
Սակայն ճակատագիրը բարենպաստ է լինելու ոչ միայն նրանց համար, ովքեր կողակից ունեն: Այս ամիս սիրո հարցում երջանկություն կարող են ակնկալել նաև միայնակ Խոյերը:
Ցուլ
Ցուլերին նոյեմբերը զգայական խնդիրներ է խոստանում բերել: Խնդիրներից խուսափելու և զուգընկերոջ հետ հարաբերությունները չխզելու համար դուք մշտապես պետք է զգոն լինեք, թե ինչ եք անում կամ խոսում: Գրեթե ամեն բան, ինչ տեղի է ունենալու նոյեմբերին, ձեզ նյարդայնանալու առիթ կտա: Ձեր արտաբերած ամեն մի խոսք կարող է վեճի առիթ դառնալ:
Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը և համբերատար լինել ձեր երկրորդ կեսի հետ շփումներում: Միայն այդ դեպքում դուք կկարողանաք պահել հավասարակշռությունը: Այն դեպքում, երբ սիրահարված Ցուլերը դժվարությունների կբախվեն անձնական կյանքում, այս նշանի մնացած ներկայացուցիչները միայնություն կզգան: Սակայն պետք չէ հանձնվել և շատ արագ սիրահարվել: Այս ամիս ձեզ շատ սիրախաղեր են սպասում և շփումներ, ինչը կարող է լուրջ սիրավեպի վերածվել:
Երկվորյակներ
Նոյեմբերը շատ բան չի փոխի Երկվորյակների անձնական կյանքում: Ձեզ դուր է գալիս ձեր զուգընկերը, նրա ուշադրությունն ու բարությունը, սակայն նրա հետ հարաբերություններում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս: Եթե դուք անկեղծորեն ասեք, թե ինչն է ձեզ նյարդայնացնում, ձեր հարաբերությունները կատարյալ կդառնան:
Ընդհանուր առմամբ, նոյեմբերին ամեն բան լավ է լինելու ինչպես նրանց մոտ, ովքեր միայնակ չեն, այնպես էլ միայնակ Երկվորյակների մոտ: Գալիք ամիսը բավական հետաքրքիր և հաճելի է լինելու:
Խեցգետին
Նոյեմբերը շատ հետաքրքիր ամիս է այս նշանի գրեթե բոլոր ներկայացուցիչների համար: Դուք լի եք երիտասարդության դրական էներգիայով, ինչը ազդում է ձեր ռոմանտիկ կյանքի և որոշումների վրա:
Միայնակ Խեցգետիններն ուզում են ավելի շատ շփվել և ֆլիրտ անել առանց ուժեղ հույզեր ապրելու: Սա բարենպաստ շրջան է բոլոր նրանց համար, ովքեր երկարատև հարաբերությունների մեջ են, քանի որ նոյեմբերին դուք ավելի կմտերմանաք ձեր զուգընկերոջ հետ:
Առյուծ
Առյուծներին այս ամիս զուգընկերոջ հետ խնդիրներ են սպասվում: Դուք տրամադրություն չեք ունենա հասկանալու ձեր զուգընկերոջ քայլերը, ինչը կհանգեցնի վեճերի: Պետք է համբերատար լինեք և խնդիրներ չստեղծեք ոչնչից: Պետք չէ ուրիշների խորհուրդներով շարժվել, քանի որ երբեմն առաջին քայլն անելու համար բավական է ձեր ներքին ձայնը լսելը: Սա վերաբերում է միայնակ Առյուծներին: Եթե ներքին զգացողությունն ասում է, որ ժամանակն է փոփոխությունների, ուրեմն՝ գործեք:
Կույս
Հարաբերությունների մեջ գտնվող Կույսերը նոյեմբերին որոշ զգայական խնդիրների կբախվեն: Դուք կուզենաք անել միայն այն, ինչը ձեզ դուր է գալիս և երջանկացնում է, իսկ դա ճիշտ չէ: Երբեմն հարաբերությունների բարօրության համար պետք է կարողանալ կոմպրոմիսների գնալ: Նոյեմբերին շատ ժամանակ անցկացրեք մտերիմների, ընտանիքի և ընկերների հետ:
Կշեռք
Նոյեմբերը որոշիչ ամիս է դառնալու հարաբերություններում գտնվող շատ Կշեռքների համար: Դուք համարձակություն կհավաքեք՝ ասելու ձեր զուգընկերոջն այն ամենը, ինչը ձեզ անհանգստացնում և նյարդայնացնում է, իսկ դա ճանապարհ կհարթի խնդիրների կառուցողական և քաղաքակիրթ քննարկման համար:
Կշեռքները վերջապես կկարողանան լուծել իրենց բոլոր տարաձայնությունները: Նույնը վերաբերում է նաև միայնակ Կշեռքներին, որոնք բաց և անկեղծ շփում են ցանկանում: Ընդհանուր առմամբ, նոյեմբերը շատ հագեցած է լինելու Կշեռքների համար:
Կարիճ
Կարիճներ, առջևում սիրառատ և հաճելի պահերով հագեցած ամիս է ձեզ սպասում: Սա հրաշալի պահ է կարճատև ռոմանտիկ ճամփորդության մեկնելու համար: Նոյեմբերը ձեզ համար միանշանակ ուրախության, լավ տրամադրության և ակտիվ սեռական կյանքի ամիս է լինելու: Ինչ վերաբերում է միայնակ Կարիճներին, ապա նրանց խորհուրդ է տրվում թուլանալ, քանի որ աշխարհում ամեն բան չի կարող կատարյալ լինել: Դուք հնարավորություն կունենաք ռոմանտիկ հարաբերություններ սկսելու մի մարդու հետ, որը չի համապատասխանում ձեր չափանիշներին, ինչի պատճառով դուք չեք տեսնում նրա դրական կողմերը:
Աղեղնավոր
Նոյեմբերը Աղեղնավորի համար կրքով լի ամիս է լինելու: Հանուն դրա՝ դուք ամեն բանի եք պատրաստ: Դա կլավացնի ձեր սեռական կյանքը և անհավանական հաճույք կպարգևի ձեր զուգընկերոջը: Ամուսնացածների համար էլ հրաշալի նորություն կա. նրանք կարող է երեխա ունենան: Սիրային տրամադրությունը վերաբերում է նաև միայնակ Աղեղնավորներին. դուք հաստատ չեք ձանձրանա:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար բավական հանգիստ ամիս է լինելու, որի ընթացքում դուք կարիք և ցանկություն կունենաք ժամանակն ընտանիքի, ընկերների և, իհարկե, ձեր երկրորդ կեսի հետ անցկացնելու: Իսկ նրանց, ովքեր ամուսնանալու ճանապարհին են գտնվում, լուրջ խոսակցություն է սպասվում ապագայի մասին: Այս նշանի միայնակ ներկայացուցիչները հնարավոր է՝ կարճատև գործուղման մեկնեն, որտեղ նրանց ծանոթություն է սպասվում, ինչև լուրջ հարաբերությունների կարող է վերաճել:
Ջրհոս
Նոյեմբերին դուք շատ ներողամիտ կլինեք ձեր զուգընկերոջ նկատմամբ: Դուք կսկսեք համաձայնել նրա կարծիքի հետ անգամ այն դեպքում, եթե այն չի համընկնում ձեր կարծիքի հետ: Որոշ սկզբունքներից հրաժարվելը ձեր հարաբերություններն ավելի հուզիչ և դինամիկ կդարձնի: Միայնակ Ջրհոսները կգտնվեն սիրային տրամադրության ազդեցության տակ, ինչը նրանց ոչ տևական սիրային հարաբերություններ է խոստանում:
Ձկներ
Նոյեմբերը ամուսնացած Ձկների համար հարաբերություններում որոշակի խնդիրներ կբերի: Իրար լսել չկարողանալու պատճառով դուք շատ կվիճեք: Ձեզ հավաքեք և փորձեք հասկանալ, թե ինչն եք սխալ անում, և խնդիրը որն է: Միայնակ ձկները վերջապես հնարավորություն կունենան հրաժեշտ տալու այդ կարգավիճակին և հետևում թողնելու միայնության երկարատև շրջանը: