Մայամիի ակումբներից մեկում ռեփեր Post Malone փողային անձրև էր կազմակերպել՝ ծախսելով 50 հազար դոլար։
Երեկույթի ընթացքում 24-ամյա երգիչը գրպանից հանել է մեկդոլարանոց թղթադրամների կապոցը և նետել բազմության ուղղությամբ։ Դեպքի տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում և վիրուսային դարձել։
Առհասաարկ ռեփերը հասցրել է տպավորել ներկաներին իր հասարակ պահվածքով․
«Նա մեծ ընկերախմբով էր եկել, նրանք բոլորն էլ շատ սիրալիր էին, իսկ Post Maloneշատ անմիջական էր։ Նա կատակներ էր անում և չէր վախենում ծիծաղելի երևալ»,- նշում են ներկաները։