Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել եւ իր կերպարով հիացրել շատ հետեւորդների։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան երեկոյան կերպարում է։ Նա միջին երկարության սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Զգեստն ընդգծում է Աննայի գեղեցիկ կազմվածքը։ Նա բարձրակրունկ կոշիկներ է կրում, որպես աքսեսուար՝ փոքրիկ պայուսակ է ընտրել եւ խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ Հետեւորդներին լուսանկարն, ակնհայտորեն, դուր է եկել, նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են արել Աննային։ «Շքեղ», «արքայադուստր»,- գրել են նրանք։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աննա ընտանեկան լուսանկար էր հրապարապկել, որն արվել էր մեքենայում։ Նա պատկերված էր ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան կապույտ բլուզ էր կրում եւ սեւ լայնեզր գլխարկ։ Նրա կերպարն ամբողջացնում էին գեղեցիկ շպարն ու արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին համատեղ լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել զույգին։