Սասեքսի դուքսն արձագանքել է ITV վավերագրական ֆիլմում արքայազն Ուիլյամի հետ իր անհամաձայնության վերաբերյալ հանրային շահարկումներին՝ հայտնում է BBC- ն:

 

«Մենք եղբայրներ ենք, միշտ եղբայրներ ենք լինելու: Այժմ մենք ունենք տարբեր ուղիներ, բայց ես միշտ կաջակցեմ նրան, և ես գիտեմ, որ նա էլ միշտ կաջակցի ինձ», – մեկնաբանել է արքայազն Հարին:

Նա նաև նշել է, որ շատ զբաղվածության պատճառով ինքը և իր եղբայրը իրար այնքան հաճախ չեն հանդիպում, որքան նախկինում: Հարին ասել է, որ շատ է սիրում իր եղբորը, և նրանց վեճի մասին լուրերի մեծ մասը դատարկ խոսակցություններ են: