Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելը բավական բարդ է: Հարկավոր է հետևել սննդակարգին, ինչպես նաև ֆիզիկական ակտիվություն դրսևորել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելուն կարող է խոչընդոտել նաև օրգանիզմում տոքսինների կուտակումը:

Տոքսիններն օրգանիզմից դուրս են բերվում լյարդի աշխատանքի արդյունքում: Երբ օրգանները չեն կարողանում նորմալ աշխատել, այս նյութերը կուտակվում են օրգանիզմում և կարող են մի շարք խնդիրների հանգեցնել, այդ թվում՝ ավելորդ քաշի: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, պահպանեք առողջությունը:

Կայքի հաղորդմամբ՝ այս բնական միջոցը կօգնի ակտիվացնել տոքսինների դուրսբերումն օրգանիզմից, ազատվել ավելորդ կիլոգրամներից: Դրա բաղադրիչները հակաբորբոքային, միզամուղ ազդեցություն են ունենում, հեշտությամբ են յուրացվում: Առաջարկվող միջոցը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, ամրացնել իմունային համակարգը:

Բաղադրիչներ

200 մլ ջուր
1 վարունգ
1 ճաշի գդալ չիայի կամ կտավատի սերմեր
մի քանի ճյուղ մաղադանոս
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1/4 գդալ դարչին
մի փոքր իմբիր՝ ըստ ցանկության:
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:

Խորհուրդ է տրվում խմել պատրաստելուց անմիջապես հետո:

Օգտագործեք երեկոյան ժամերին՝ թեթև ընթրիքից հետո: