Դերասան Ջորջ Քլունիի իրավաբան կնոջ՝ Ամալ Քլունիի 47-ամյա ավագ քույրը Սինգապուրում բանտ է ընկել, հայտնում է The Times-ը:
Տեսուչը կանգնեցրել է ձեռներեց Տալու Ալամուդդին Լե Թալեքին ամուսնու մեքենան վարելիս: Պարզվել է, որ նա վարել է հարբած վիճակում և առանց վարորդական վկայականի: Չորս երեխաների մայրը ստիպված կլինի երեք ամիս անցկացնել Սինգապուրի բանտում:
Նախկինում կինն արդեն մեղավոր ճանաչվել էր գինովցած վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեջ: