Մեծ Բրիտանիայում արգելվել է լողազգեստների գովազդ ցուցադրել կնոջ կերպարը սեքսուալ օբյեկտի վերածելու պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է Manchester evening news-ը։
Missguided հագուստի խանութը իր արտադրանիշի լողազգեստների գովազդային հոլովակ է թողարկել։ Հոլովակում մոդելները լողազգեստներով նկարահանվել են ծովափին, լողավազանի մոտ և մոտոցիկլի վրա։
Հեռուստադիտողներից մեկը բողոք է ներկայացրել առ այն, որ տեսանյութը կնոջը վերածում է սեքսուալ օբյեկտի։