Դերասանուհի Իննա Խոջամիրյանին զայրացրել են: Արդեն երկար ժամանակ է՝ մամուլում քննարկվում է Իննայի և Հայկ Պետրոսյանի բաժանությունը։ Չնայած դերասանուհին պատճառները չի հայտնում, փոխարենը հանել է բոլոր լուսանկարները վերջինիս հետ:
Հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը բաժանության, բայց Իննային զայրացրել է նրա հարցի ձևակերպումը:
«Բաց նամակների գիշեր եմ հայտարարում։ Մի քանի ժամ ունեք, ում ինչ ցավ հուզում ա, ինքնարտահայտվեք, պատասխանեմ, հանգիստ քնեք, մի բան չլինի հետներդ… Դուք էլ գլուխներդ մտցրեք իմ անձնական դաշտ՝ ցույց տամ՝ որտեղից են աճում ձեր կոտոշները… Խնդրեմ։
Մարդու կոկորդին են հասցրել արդեն, իմ ոչ կեղտոտ, ոչ էլ զզվելի հայություն»: