Հայոց ցեղասպանության մասին գրառումից հետո թուրքերը «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա։
Արդեն տեղեկացրել ենք, որ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության լուսանկարներով, տպավորություններով և գրառում կատարել․
«Չեմ կարող հավատալ, որ անկախ մասսայական սպանությունների լուսանկարներից և այս ընթացքում հրապարակված գրականությունից, մարդիկ դեռ փորձում են հերքել, որ դա երբևէ տեղի է ունեցել։ Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ սպանվել է»,- լուսանկարները մակագրել է նա։
Նրա այս՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումից հետո, մեկնաբանություններ են եղել ինչպես հայ և օտարերկրյա, այնպես էլ թուրք օգտատերերի կողմից, որոնք տարակուսել են Քիմ Քարդաշյանի խոսքերից:
«Մեր պատմությունում չի եղել ոչ մի ցեղասպանություն»:
«Դու չգիտես պատմությունը և բավական է ստես»:
«Ցեղասպանություն չի եղել, բավական է վարկաբեկել թուրք ժողովրդին և թուրքական պատմությունը»:
Посмотреть эту публикацию в Instagram