Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Դերասանուհին նաեւ պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվել նիհարել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Տաթեւը մուգ գույնի տաբատ է կրում, կաշվե բաճկոն եւ սպորտային կոշիկներ։ «Ձեր բազմաթիվ նամակների պատասխանը։ Ինչպե՞ս եմ նիհարել: -10կգ: Առողջ սննդով։ Հացաբուլկեղեն, խմորեղեն, շաքար, աղ, շոկոլադ, կարտոֆիլ, մայոնեզ, երշիկեղեն, կաթնամթերք, պահածոներ, հյութեր ամիսներով չօգտագործելով։ Չօգտագործել նշանակում է Չօգտագործել ընդհանրապես, իսկ «վայ, դե մի կյանք եմ ապրում, լավ դե մի հատը բան չի անի» արտահայտություններով հեռու չեք հասնի. մնալուք եք նույնը (համենայն դեպս, հոգեպես թույլ):

Սպիտակուցը պիտի գերկշռի։ Ալկոհոլ չօգտագործել (բացարձակ)։ Լիտրերով ջուր խմել, մաղադանոսով ջուր խմել։ Օրը 5-8կմ քայլել։ Ածուխ, ձկան յուղ, կալցիում խմել։ Անթիվ, անհամար պրոցեդուրաների հաճախել. դա ավելի շատ ենթագիտակցորեն է «նիհարեցնում», վիզուալ սկսում ես ուզածդ ավելի լավ պատկերացնել։ Մարզասրահ գնալ (բնականաբար)։ Լողի, շարկոյի եւ projumping-ի գնալ»,- գրել է նա։