Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր 38-ամյակի կապակցությամբ գնել է Ferrari Monza SP2 ավտոմեքենա, որի համար վճարել է 1,57 միլիոն եվրո, գրում է The Sun-ը։

Աշխարհում 498 մարդ ունի այս ավտոմեքենայից, որը զարգացնում է ժամում 300 կմ արագություն։ Մինչեւ 100 կմ/ժամ արագության հասնում է 2,9 վայրկյանում։

Հիշեցնենք, որ ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 28 խաղում խփել է 29 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։