1. Ձեր կինը աստվածուհի է
Դուք պետք է նրան գնահատեք թեկուզ այն բանի համար, որ նա Ձեզ հետ է: Ծնողական տնից գալ Ձեր տուն, լվալ Ձեր հագուստը եւ Ձեզ համար սնունդ պատրաստել, Ձեր հետեւից հավաքել կեղտոտ գուլպաները, որոնցով Դուք անընդհատ նշագծում եք տարածքը. իսկական զոհաբերություն է: Գնահատեք:
2. Նրանից ավելի շուտ արթնացեք
Այո, անկողնում նախաճաշը ոչ ոք չի վերացրել: Անկասկած բավականին չարչրկված անակնկալ է: Բայց եթե ալարում եք սիրելիի համար որեւէ ինքնատիպ եւ անսովոր բան մտածել, մինչեւ ճաշը բարձը թքոտելու փոխարեն, օգտվեք գոնե այդ առաջարկից եւ կնոջ համար նախաճաշ պատրաստեք:
3. Գովեք ձեր կնոջ խոհարարական կարողությունները
Կինն ինչ էլ պատրաստի, Դուք պետք է մինչեւ վերջին փշուրն ուտեք դա եւ հավելում խնդրեք: Որքան էլ երկար զուգարանում նստեք սիրելիի խոհարարական գլուխգործոցներից հետո, շարունակեք ժպտալ, ուտել եւ գովել:
4. Օգնեք տնային հարցերում
Աղբը թափելը իհարկե կարեւոր առաքելություն է, բայց անհրաժեշտ է երբեմն մասնակցել նաեւ մաքրությանը: Քիչ է ուղղակի աղբը երեւացող տեղերից ավելի աչքից հեռու տեղեր տեղափոխելը եւ դրա համար երախտագիտություն սպասելը: Փոշեկուլով մաքրեք սենյակները, լվացեք հատակը, փոշին սրբեք սեփական նախաձեռնությամբ: Այդ դեպքում Ձեր կինը կմտածի, թե իրեն ինչ ոսկի է բաժին ընկել: Գուցե Ձեզ էլ որեւէ անակնկալ բաժին ընկնի:
5. Ժամանակ անցկացրեք նրա հետ
Կնոջը հաճելի է, երբ իրեն ուշադրություն են հատկացնում: Փոխանակ ամբողջ օրվա ընթացքում գնաք ընկերների մոտ, մնացեք տանը: Միասին ֆիլմ դիտեք: Ոչինչ, եթե դա մելոդրամ լինի, գուցե Ձեզ դո՞ւր գա:
6. Հետաքրքրվեք նրա նախընտրություններով
Հետաքրքրություն ցուցաբերեք ձեր կնոջ հոբբիին: Կարեւոր չէ` գեղանկարչություն է, ձեռագործ, թե պարեր: Հարցեր տվեք: Ցույց տվեք, թե որքան եք հիացած դրանով:
7. Նրան թույլ տվեք, որ հոգ տանի Ձեզ
Մի ծամածռվեք, եթե նա ուզենա կոճկել Ձեր բաճկոնակը կամ շտկել մազերը: Պատասխանեք նրա զանգերին, բացատրեք, թե որքան կմնաք դրսում եւ մի ստիպեք անհանգստանալ: Հակառակ դեպքում շուտով նա արդեն ուրիշի համար կանհանգստանա: