Պարզվում է՝ մարդկանց 90 տոկոսը լվանում է հավը եփելուց առաջ։
EnterTrain-ը ստորև ներկայացնում ենք՝ ինչու՞ չպետք է նման բան անել։
Հում հավը պարունակում է վնասակար բակտերիաներ, մասնավորապես, կամպիլոբակտեր և սալմոնելա։
Թվում է, թե հենց այս պատճառով պետք է լվանալ հավը եփելուց առաջ, բայց ոչ։
Եփելուց առաջ թռչնամսի լվանալը նպասում է վտանգավոր բակտերիաների տարածմանը մսի ամբողջ մակերեսով, բակտերիանթերը հայտնվում են նաև սեղանի կամ լվացարանի մեջ։
Դրեքսելի համալսարանից Ջենիֆեր Քվինլանը մասնակցել է այս թեմային նվիրված հետազոտության, որն անցկացվել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի պատվերով։
Հետազոտությունը պարզել է, որ թռչնամսի լվանալը չի վերացնում կամ սպանում բակտերիաները, փոխարենը կա բակտերիաների տարածման վտանգ։
Նա կոչ է անում մարդկանց չլվանալ հավի միսն եփելուց առաջ։
Նա խորհուրդ է տալիս նաև պատրաստի հավի միսը պահել փակ տարայում սառնարանի մեջ։