Ջասթին եւ Հեյլի Բիբերները հարսանեկան արարողություն են կազմակերպել։ Երկար սպասված միջոցառմանը ներկա էին զույգի մտերիմներն ու ընկերները, այդ թվում հարսնացուի լավագույն ընկերուհիները՝ Քենդալ Ջենները եւ Ջասթին Սքայը։ Միայն թե Ջիջի եւ Բելլա Հադիդներն արարողությունը բաց են թողել շատ կարեւոր պատճառով։
Թոփ մոդելները գերադասել են փարիզյան Նորաձեւության շաբաթը։ Նրանք արդեն իսկ հասրել են պոդիումին հայտնվել Balenciaga-ի, Off-White-ի, Isabel Marant-ի եւ Lanvin-ի ցուցադրությունների ընթացքում։ Ջիջի եւ Բելլա Հադիդները մտադիր են շոուին մասնակցել մինչ սեզոնի ավարտը։
Հենց այդ պատճառով աստղային քույրերը բաց են թողել նաեւ Հեյլիի երեկույթն ընկերուհիների համար։ Հարսնացուն այն կազմակերպել էր արեւմտյան Հոլիվուդում, իսկ այդ ժամանակ Հադիդները գտնվում էին Միլանում։