Թագուհի Եղիսաբեթ II-ի թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսը հայտարարել է իտալացի միլիոնատեր Էդոարդո Մապելի Մոցիի հետ իր նշանադրության մասին: Հայտարարությունը հայտնվել է Բեատրիսի հոր՝ Յորքի դուքս արքայազն Էնդրյուի Twitter-ի էջում:
Ինչպես նշվում է, զույգը նշանվել է այս տարվա սեպտեմբերի սկզբին: Արքայադստեր և գործարարի հարսանիքը տեղի կունենա 2020-ին:
«Մենք աներևակայելի ուրախ ենք ձեզ հետ կիսելու մեր նշանադրության մասին լուրը: Մենք երջանիկ կլինենք անցկացնել այս կյանքը միասին և անհամբերությամբ սպասում ենք մեր հարսանիքին»,- գրել են Բեատրիսը և Էդոարդոն:
Հայտնի է, որ զույգի պաշտոնական լուսանկարներն արել է Բեատրիսի քույրը՝ արքայադուստր Եվգենիան: