Միլանում Նորաձեւության շաբաթվա ամենապահանջված մոդելներից մեկն Իրինա Շեյքն է։ Ռուս գեղեցկուհին գրավում է ոչ միայն պոդիումները, այլեւս Իտալիայի մայրաքաղաքի փողոցները։ Պապարացիներն Իրինային լուսանկարել են սեքսուալ եւ ուլտրակարճ զգեստներով, մետաքսյա կոստյումներով, իսկ այժմ՝ կաշվե հագուստով։
Այսօր մոդելը հանրությանն է ներկայացել պրովոկացիոն շրջազգեստով, որը համադրել է սեւ բլուզի եւ բանակային ոճի երկարաճիտ կոշիկների հետ։ Նա ընտրել էր նաեւ Versace ապրանքանիշի զգեստն ու ոսկեգույն վզնոց։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Legion Media
Հետևեք NEWS.am STYLE