Սովորաբար ավելորդ քաշի պատճառները մեր սեփական սովորություններն են։ Առողջ կենսակերպ վարելու դեպքում ավելորդ քաշը բնական ճանապարհով հեռանում է։ Steptohealth.ru կայքը գրում է, որ, եթե չեք ցանկանում ավելորդ կիլոգրամներ հավաքել, ուշադրություն դարձրեք հետևյալ սովորություններին, քանի որ դրանք ստիպում են գիրանալ։
Բավարար ժամանակ չքնելը։ Անբավարար քանակով քնելը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ։ Ամեն ինչ շատ պարզ է՝ դա բացասական ազդեցություն է ունենում նյութափոխանակության գործընթացների վրա։ Բացի այդ՝ բարձրանում է կորտիզոլի մակարդակը, ինչը ձեզ «ավելի քաղցած» է դարձնում։ Եթե այս ամենին ավելացնենք անբավարար ֆիզիկական ակտիվությունը, ձեզ մշտապես հոգնած կզգաք։ Այնպես որ, աշխատեք գոնե 7-8 ժամ քնել։
Առատ ընթրիք։ Երեկոյան ժամերին մեծ քանակով սնունդ օգտագործելը ևս հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման։ Սա կապված է այն հանգամանքի հետ, որ նյութափոխանակությունն ավելի դանդաղում է չափազանց յուղոտ և առատ ընթրիքի հետևանքով։ Ուշադրություն դարձրեք՝ եթե ուտելու ընթացքում հեռուստացույց դիտելու սովորություն ունեք, ավելի շատ եք ուտում, քանի որ պարզապես չեք գիտակցում օգտագործվող մթերքի քանակը՝ կենտրոնանալով այլ բանի վրա։
Ընթրիք՝ քնելուց անիմիջապես առաջ։ Քնելուց առաջ ընթրելը նպաստում է ավելորդ կիլոգրամների կուտակմանը։ Արդյունքում՝ վատանում է նաև նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տրվում ընթրել քնելուց 1.5-2 ժամ առաջ։
Ընթրիքին տապակած մթերք օգտագործելը։ Տապակած մթերքը մեծ քանակով կալորիաներ է պարունակում, որոնք դուք պարզապես չեք կարողանա այրել մնացած ժամերի ընթացքում։ Արդյունքում ճարպն ավելի է շատանում, ինչպես նաև քնի հետ կապված խնդիրներ են առաջանում։
Գիշերը կծու և անուշաբույր մթերք ուտելը։ Շատ կծու մթերքը երեկոյան օգտագործելը կարող է մթերքի թերյուրացման պատճառ դառնալ, ինչը ձեզ թույլ չի տա նորմալ քնել։ Կարող է նաև այրոցի զգացում առաջանալ։
Ածխաջրերի օգտագործում։ Ածխաջրերի հիմնական գործառույթն օրգանիզմին էներգիա հաղորդելն է, որն այնքան էլ հարկավոր չէ երեկոյան ժամերին։ Եթե խոսենք ռաֆինացված շաքարի մասին, ապա այն միանգամից պետք է ծախսվի, հակառակ դեպքում կվերածվի ճարպի։
Զգուշացեք քաղցրավենիքից։ Շաքարն ու սպիտակ այլուրը վերածվում են ճարպի։ Այդ պատճառով կատեգորիկ արգելվում է դրանք օգտագործել գիշերային ժամերին։
Ընդմիջումներ։ Եթե արդեն ընթրել եք, ապա պետք չէ քնելուց առաջ որևէ այլ բան ուտել։ Ոչ մի ընդմիջում։ Դրանց արդյունքում ընդամենն անպետք կալորիաներ եք ստանալու, որոնք այդ ժամին ծախսել հնարավոր չէ։
Ընթրիքը բաց թողնելը։ Հիշեք՝ չընթրելը խնդրի լուծում չէ․ Հակառակը՝ այդպես դուք պարապես կդանդաղեցնեք ավելորդ քաշից ազատվելու ընթացքը, քանի որ նյութափոխանակությունը կդանդաղի։
Ալկոհոլի և կոֆեինի օգտագործում։ Աշխատեք խուսափել ալկոհոլի, ինչպես նաև ըմպելիքների օգտագործումից, որոնք կոֆեին են պարունակում։ Դրանք բացասաբար են ազդում քնի վրա, բացի այդ՝ մեծ քանակով կալորիաներ են պարունակում։ Երեկոյան կարող եք տաք կաթ կամ պարզապես մի բաժակ ջուր խմել։
Համակարգիչ կամ հեռախոս օգտագործելը։ Էկրանների լույսը և ռադիոալիքները, որոնք ժամանակակից տեխնիկական միջոցներն արձակում են, բացասաբար են ազդում քնի որակի վրա։ Գերադասելի է քնելուց մեկ ժամ առաջ անջատել գադջեթները։ Գիրք կարդացեք կամ հանգստացնող երաժշտություն լսեք։
Ուշ քնելը։ Սա ևս հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման։