Կան ծնողներ, ովքեր կարծում են, որ հանդիսանալով երեխայի ծնողը, կարող են ցանկացած կերպ վարվել երեխայի հետ, երբեմն իրենց իրավունք են վերապահում վտանգել սեփական երեխայի կյանքը: Ծնողը պետք է ամեն կերպ պաշտպանի իր երեխային, այլ ոչ թե նրան դարձնի իր քմահաճույքները կյանքի կոչելու միջոց:
Ողջ համացանցը զայրացած է: Հայրը երեխային նստեցրել է մեքենայի պատուհանին և մեքենան վարել բարձր արագությամբ՝ մի ձեռքով պահելով երեխային: Այնուհետև, տեսանյութը տեղադրել է սոցիալական ցանցերում և պարծեցել իր արարքով:
Մեկ ուրիշ անգամ էլ նույն փոքրիկին հայրը մի ոտքից բռնած գլխիվայր կախել է բարձր տանիքից: Տղամարդը դատարանում պնդել է, որ ինքն իրեն և ամենևին էլ մտադրություն չի ունեցել սոցցանցերում լայքեր հավաքել:
Դատարանը նրան դատապարտել է 300 ժամ պարտադիր աշխատանքով: Դատարանի որոշման հետ հայրը լիովին համաձայնել է: