Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս 96-ամյա Ջորջ Մոնթեգյուն ամուսնացել է իր սիրելի տղամարդու հետ, հաղորդում է The Mirror-ը:
1997-ին, 73 տարեկան հասակում, Մոնթեգյուն հանդիպել է իր ներկայիս ամուսնուն՝ Սոմչային և բացահայտել է իր կողմնորոշումը:
Դրանից առաջ տղամարդը 21 տարի ամուսնացած է եղել կնոջ հետ և երեք երեխաների հայր է: Կնոջ խոսքերով, նա միշտ իմացել է, որ ամուսինը գեյ է:
Այժմ պատերազմի հերոսն ամեն տարի մասնակցում է գեյ շքերթների՝ իրեն անվանելով գյուղի ամենածեր գեյը: Տղամարդը խոստանում է ապրել մինչև 100 տարի, որպեսզի վայելի իր կողմնորոշումը: