1. Նա հավերժ զբաղված է, հիվանդ կամ դեպրեսիայի մեջ
Դուք՝ թռվռում եք նրա շուրջը եւ լսում, որ նա իրեն վատ է զգում, տրամադրություն չունի եւ այլն
Իրականում՝ եթե դուք տեսնեիք, թե ինչպես է նա մոռանում իր դեպրեսիայի ու աշխատանքայի գրաֆիկի մասին, երբ համակուրսեցիների հետ հանդիպման է գնում: Այնպես որ այդ արդարացումները միայն ձեզ համար են:
2. Նա ձեր կողքին է քնում, բայց նույնիսկ չի փորձում սեքսով զբաղվել ձեզ հետ: Եվ այդպես արդեն ավելի քան մեկ ամիս, իսկ նա դեռ 50 էլ չկա
Դուք փորձում եք հասկանալ, թե ինչն եք սխալ անում:
Իրականում՝ նա ուզում է կամ արդեն կապ ունի մեկ այլ կնոջ հետ:
3. Հանդիպումից հանդիպում նա հակված է ապրել «ոչ մի անձննական բան» ռեժիմով
Դուք՝ տարակուսանքի մեջ եք
Ճշմարտությունը՝ ձեր միջեւ իրոք ոչ մի անձնական բան չկա: Սահմանները գծված են: Նրան այդպես հարմար է եւ ոչինչ ավելին:
4. Նա կարոտում է իր նախկին դժբախտ սիրո առարկային՝ ձեզ օգտագործելով որպես վերքերի սպեղանի: Եվ նույնիսկ չի թաքցնում դա
Դուք՝ հասկանում եք, հասկանում, հույսեր փայփայում ու հույսեր փայփայում
Ճշմարտություն՝ նա անում է ամեն ինչ իր նախկին սիրեցյալին վերադարձնելու համար: Իսկ ձեզ հրաժեշտ տալիս՝ կասի, որ դուք հրաշալի կին եք:
5. Նա չափից բարդ է ու անընդհատ ինքնաճանաչման տառապանքների մեջ
Կարող է գիշերվա կեսին ձեզ «սմս» գրել կյանքի իմաստի մասին, բայց չի կարող հանգստյան օրերին ձեզ հետ զբոսնել այգում:
Դուք՝ պատասխանում եք «սմս»-ներին, մանրակրկիտ ընտրելով բառերը ու հպարտանալով ձեր նկատմամբ վստահությամբ, իսկ այգում զբոսնում եք ընկերուհու հետ
Ճշմարտություն՝ դուք նրան հետաքրքիր չեք: Նրան միայն ինքն է հետաքրքիր:
6. Նա սրճարանում ձեր փոխարեն սուրճի դիմաց չի վճարում կամ էլ շտապում է փող պարտք վերցնել
Դուք՝ պատրաստակամորեն նրան եք տալիս նրա խնդրած գումարը:
Իրականում՝ նա պարզապես ձախորդի մեկն է
7. Դուք ամսական ավելի քան մեկ անգամ նստում ու գրում եք ձեր կապի բոլոր պլյուսներն ու մինուսները, փորձելով կայացնել տառապալի որոշում՝ լքել նրան թե ոչ:
Իրականում՝ դուք արդեն ամեն ինչ վաղուց հասկանում եք
8. Դուք ձեր կապի մասին մտածում եք տերմիններով, որոնք ճիշտ են անցյալի, այլ ոչ թե ներկայի համար:
Օրինակ՝ նա այնքան քնքուշ է: Չնայած վերջին անգամ նա ձեզ հետ քնքուշ է եղել 2007-ի դեկտեմբերին: Կամ՝ մեր միջեւ կիրք կա: Չնայած ձեր կիրքը արդեն որերորդ ամիսն է միայն հազվադեպ հանդիպումներով է դրսեւորվում
Իրականում՝ ձեր նկատմամբ նրա քնքշանքը ավարտվել է հենց 2007-ի դեկտեմբերին:
9. Նա հավերժ հանդիմանում է ղեկավարությանը, ծնողներին կամ նախկին կանանց ու ընկերուհիներին
Դուք՝ ասում եք «սիրելիս, իհարկե, նրանք քեզ չեն հասկանում»
Իրականում՝ նա չար ձախորդ է ու ձեր մասին զզվելի բաներ է ասում իր մտերիմներին