Համացանցում հայտնել են զուգընկերոջ դավաճանության գլխավոր նախանշանները։ Օգտատերերը Twitter-ում հայտնել են իրենց մտքերը #CluesTheyAreCheating հեշթեգով։
Օգտատերերի մեծամասնությունը նշել է, որ ստույգ նախանշան է զուգընկերոջ վարքագծում փոփոխությունը։ Օրինակ՝ եթե նա ցանկանում է ավելի լավ տեսք ունենալ։
Այդպիսի նախանշան է համարվել նաև երաժշտական ճաշակի փոփոխությունը, ինչպես նաև առավել խանդոտ դառնալը։
Դրա նշան կարող է լինել նաև այն, որ զուգընկերը սիրելիի հետ ավելի կոպիտ է, սակայն անդադար նայում է հեռախոսին և ժպտում։ Մեկ օգտատեր էլ նշել է, որ այդպիսի տղամարդիկ հեռախոսը լիցքավորման են դնում էկրանը՝ ներքև։
Չեն մոռացել նաև «ավանդական» միջոցների մասին՝ շրթներկի հետք, օծանելիքի բույր և այլն։