Հայտնի հեռուստաաստղը խոստովանել է, որ չորս երեխաներ մեծացնելը ծայրաստիճան դժվար է: Նա վճռականորեն հայտարարել է, որ հետագայում այլևս երբեք երեխաներ չի ունենալու:
«Այլևս երբեք ոչ մի երեխա: Երբ ամեն վայրկյան ստիպված ես լինում պատասխանել երեխայի համար, սա … ես նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչի նման է իմ ամեն առավոտը»,- մեջբերում է Daily Mail-ը աստղի խոսքը:
Նա նշել է, որ շատ է սիրում իր բոլոր երեխաներին, բայց սերը չի վերացնում հոգնածությունն ու սպառվելը: Միևնույն ժամանակ, նա չի թաքցնում այն փաստը, որ դայակն ու հավաքարարը օգնում են իրեն:
«Ես իսկապես բարձր եմ գնահատում օգնությունը, որ ստանում եմ: Բայց ամուսինս զրկված է իմ ուշադրությունից, մենք նույնիսկ խոսելու ժամանակ չունենք: Բայց նա հասկանում է, որ նրանց ամենաշատը մայրիկ ու հայրիկ են պետք»,- ասել է Քարդաշյանը:
Հայտնի զույգը դաստիարակում է 6-ամյա Նորթին, 3-ամյա Սենթին, մեկուկես տարեկան Չիկագոյին և 4 ամսական Փսալմային: