Տիմատիի և Գուֆի տեսահոլովակը, որը նկարահանվել էր «Մոսկվա» երգի հիման վրա և հավաքել ռեկորդային քանակով դիսլայք  ռուսական YouTube-ում, այժմ անհասանելի է դարձել։

 

«Չափազանց շատ աղմուկ է բարձրացել։ Ռեկորդ է սահմանել։ Միայն թե այդպիսի նպատակ չի եղել։ Անձնական կարծիքս բավական սուր ձևով արտահայտելն իմ ոճն է։ Այդպիսի քանակությամբ մարդու զայրացնելու համար հարկավոր է ջանք թափել, բայց բոլորովին դա չէի ցանկանում։ Չեմ ցանկանում առանց առիթի շարունակել նյարդայնացնել մարդկանց, առանց ինձ էլ բոլորը բավական խնդիրներ ունեն։ Ինձ դա հարկավոր չէ, այդ պատճառով, հարգելի ընկերներ, ջնջում եմ այդ տեսահոլովակը՝ բացասականի այս ալիքը չշարունակելու համար։ Ոևւէ մեկին վիրավորելու ցանկություն չի եղել»,- գրել է ռեփերը։

Ռեփեր Գուֆը ևս անմասն չի մնացել և գիշերը տեսաուղերձ է հրապարակել, որում երկրպագուներից ներողություն է խնդրել և ասել, որ իրեն նախագիծ են ներքաշել խաբեությամբ։

«Ես դրանից ոչ մի կոպեկ չեմ ստացել։ Չգիտեմ՝ Տիմատին ինչ-որ բան ստացել է, թե ոչ։ Եթե ինչ-որ բան ունենայի, բերանս փակ կնստեի և կսպեի, երբ աղմուկը հանդարտվեր ու կծախսեի աշխատածս միլիոնները։ Ինձ խաբել են։ Այս անգամ ես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Ես պարզապես տեղյակ չեմ եղել։ Այդ պատճառով հաջորդ անգամ կհետաքրքրվեմ մարդկանցից, ովքեր դրանից հասկանում են»,- ասել է ռեփեր Գուֆը։