Այն, որ ջինսը ամենահարմարավետ հագուստներից է, շատերը կհամաձայնվեն: Բայց ի՞նչ անել, եթե արևն անխնա այրում է, իսկ մերկ զբոսնել թույլ չեն տալիս պարկեշտության սահմանները: Ինստաբլոգերը լուծումը գիտի։ Իհարկե, միշտ կարելի է շորտ հագնել: Կամ պատռված ջինս: Կամ պատռված ջինսե շորտեր, գրում է The Sun-ը։

Բայց եկեք անկեղծ լինենք. դրանք այնքան շատ են, որ արդեն միօրինակ ու ձանձրալի են դարձել։ Եվ եթե հասարակ մարդիկ են հոգնել դրանցից, ապա ի՞նչ ասենք նորաձևության բլոգերների մասին։

Ինստամոդելները չեն կարող իրենց թույլ տալ հագնել՝ ինչ պատահի։ Պետք է միշտ մնալ ոճի մեջ։ Եվ վերջապես, նոր հոսք հայտնվեց տաբատների աշխարհում։

Հետույքի մասում պատռված ջինսերը ոչ միայն նորաձև են ու երիտասարդական, այլև հիանալի միջոց են հետույքի հատվածում տաբատի մաշվածությունը թաքցնելու համար։

Фото © Instagram/amandakhamkaew

Фото © Instagram / marilyn_melo и danielleyayalaa

Фото © Instagram / amandatrivizas и alianamawla

Фото © Instagram/okaspen