Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեները մերկ լուսանկարվել է Kendall + Kylie հագուստի բրենդի գովազդի համար, որը համատեղ ստեղծել է քրոջ՝ Քայլիի հետ: Հրապարակումը հայտնվել է մակնիշի Instagram-օգտահաշվում:
Սև-սպիտակ լուսանկարում 23-ամյա մոդելը ներկայացել է թոփլես՝ պլեդի վրա նստած՝ ծառերով շրջապատված և ձեռքով կուրծքը ծածկած: «Սպիտակ ջինս է հագել աշխատանքային օրվանից հետո»,-լուսանկարին կից գրել են օգտահաշվի ադմինիստրատորները:
Որպես լուսանկարի հեղինակ հանդես է եկել Ալեքսանդրա Սամսոնովան՝ Ուկրաինայից: