Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել։ Մեկնաբանություններում երգչուհին նշել է, որ օրեցօր ավելի է նմանվում հայրիկին։ Իր միկրոբլոգում հրապարակաված լուսանկարում Արմինկան սեւ հագուստ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է։ Երգչուհին պարզ սանրվածք է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարներով՝ ականջօղեր եւ մատանի։ «Նկարներս նայելով՝ նորից ու նորից եմ համոզվում, որ օրեցոր էլ ավելի եմ նմանվում հորս»,- կադրերը մակագրել է նա։