1. Նրանք սովոր են ռեժիմին
Կույսերը համարվում են պերֆեկցիոնիստներ ու չեն հրաժարվում որևէ նախագծից, մինչև լիովին ավարտի չհասցնեն այն: Կանոնակարգված կյանքը նրանց տալիս է հանգստություն: Կույսերը գրեթե երբեք հենց այնպես ոչինչ չեն անում: Այն ամենը, ինչ անում են, նախօրոք պլանավորված պետք է լինի:
2. Նրանք հոգ կտանեն ձեր մասին
Եթե երբևէ ասեք Կույսին, որ ինչ-որ բան եք ուզում, կարող եք վստահ լինել` վաղ թե ուշ այն կլինի ձեր ձեռքերում: Կույսերը սիրում են հաճելի պահեր պարգևել և հոգ տանել նրանց մասին, ում սիրում են: Նրանք պարզապես ուզում են ձեզ երջանիկ տեսնել:
3. Քննադատությունը Կույսերի թուլությունն է
Հաճախ Կույսերը կարող են չափազանց կոպիտ թվալ: Խնդիրը նրանում չէ, որ նրանք ուզում են ձեզ ցավեցնել, այլ նրանում, որ նրանք ամեն բան պետք է մանրակրկիտ վերլուծեն: Բացի այդ, նրանք կարծում են, որ միշտ պետք է ձեզ ճշմարտությունն ասեն: Կույսերի հետ աշխատանքը կարող է բերել մեծ զարգացման ու աճի, եթե դուք այնպիսի մարդ եք, ով ընդունում է անկեղծ քննադատությունը:
4. Նրանք իրենց աշխատանքը սիրում են ավելի շատ, քան որևէ այլ բան
Կույսերը գնահատում են ու պահանջում մենություն, այդ պատճառով դուք նրանց պետք է տաք անձնական տարածություն: Եթե միասին ապրեք, նրանց դուր կգա, եթե չթելադրեք ձեր կարծիքն ու թույլ տաք նրանց ստեղծել հարմարավետության իրենց զոնան: