Թխահեր գեղեցկուհի իդեալական ու մարզված կազմվածքով, որն օրինակ է աշխարհի շատ կանանց համար։ 50-ամյա Ջեինֆեր Լոպեսը գրեթե նույն տեսքն ունի, ինչ կարիերան սկսելու պահին։ Աստղի գեղեցկության գաղտնիքներն են՝ սիրավեպ սիրելի տղամարդու հետ, առողջ սնունդ եւ պարբերական մարզումներ։
Երգչուհին այժմ գտնվում է Մայամիում, ուր եւս բաց չի թողանում մարզումներն՝ անկախ խիտ գրաֆիկից։ Այս անգամ նա բաց գույնի հեծանվային շորտ է ընտրել եւ նույն երանգի տոպ։ Որպես գլխավոր աքսեսուար՝ նա Hermès ապրանքնիշի կիտրոնագույն պայուսակն է կրել։